Հ.Յ.Դ. Բիւրօ

Յայտարարութիւն

9 Յուլիսին, Ժընեւում հրապարակուած յատուկ հաղորդագրութեամբ, ծանուցուեց Թուրք-Հայկական Հաշտութեան Յանձնաժողով ՚անուան տակ գործող խմբի ստեղծման մասին, որի նպատակն է իբր խթանել թուրքերի եւ հայերի միջեւ փոխըմբռնման ու բարի կամքի զարգացումը, նաեւ խրախուսել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բարելաւումը՚: Հիմնուելով մինչ այժմ հրապարակուած պաշտօնական տեղեկութիւնների, ինչպէս նաեւ՝ խմբի անդամների հրապարակային ելոյթներում հնչած տեսակէտների վրայ, Հ.Յ.Դ. Բիւրոն…

Վահան Հովհաննիսյան. Արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը «Գոլոս Արմենիի»-ին -Օրերս Հ.Յ.Դ. ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին: Ցանկալի է ավելի մանրամասն ծանոթանալ հանդիպման պատճառներին եւ բովանդակությանը: – Մեր թերթերը թե այստեղ, թե Սփյուռքում բավականին սուր են արձագանքել թե թուրք-հայկական հաշտության հանձնախմբի ստեղծման փաստին, թե այդ կապակցությամբ հնչած հայտարարությաններին, որոնք վերաբերվում են հայկական պաշտոնական…

Մամլո հաղորդագրութիւն

ՀՅԴ Խորհրդաժողովը վերահաստատեց կուսակցութեան յանձնառութիւնը Արցախեան ազատամարտի արդիւնքների ամրագրման ուղղութեամբ. ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով, Մայիսի 11-12, Երեւանի մէջ գումարուեց խորհրդաժողով, Արցախեան հարցի բանակցութիւնների ներկայ հանգրուանի իրադարձութիւնների լոյսի տակ: Խորհրդաժողովը հրաւիրուել էր քննարկելու հրապարակուած այն առաջարկութիւնները կամ լուծումի տարբերակները, որոնք Մինսկի խմբի եռանախագահութեան կողմից յառաջիկայ շաբաթներին կարող են ներկայացուել բանակցող կողմերին: Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՅԴ Բիւրոն, Հայաստանի…

Յայտարարութիւն

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մօտալուտ հանդիպումը, ԱՄՆ-ի Պետքարտուղար Քոլին Փաուէլի նախաձեռնութեամբ, վկայում է, որ Արցախեան Հարցի բանակցային գործընթացը մտել է նոր եւ բախտորոշ մէկ փուլ: Ուստի անհրաժեշտ է դառնում մեր ժողովրդի զգաստ եւ հետեւողական կեցուածքի ցուցաբերումը բանակցութիւնների իւրաքանչիւր հանգրուանում: Մեծապէս կարեւորելով հանդերձ խաղաղ ճանապարհով լուծման յանգելու երկու նախագահների շարունակուող փորձերը եւ այս ուղղութեամբ ԵԱՀԿ-ի Մինսկի…

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության համար գերագույն արժեք է քաղաքական ուժի պատասխանատվության գիտակցությունը իր երկրի ու ժողովրդի առջև:

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Երեւանում հրավիրված Հ.Յ.Դ. 110-ամյակին նվիրված հանդիսությանը Սիրելի ժողովուրդ, Ավանդույթ է՝ տասնամյակներով կայուն ավանդույթ. յուրաքանչյուր տարվա մեջ մի օր մեր կազմակերպությունը տարբեր երկրներում Դաշնակցության օրն է նշում: Բնականաբար՝ ոչ իբրև ինքնագովերգում, ինքնափառաբանում, այլ սթափ ու զգոն հայացքով անցյալը քննելու, առաջին հերթին չարածը տեսնելու, սխալները գիտակցելու, անելիքները ճշգրտելու, առաջ ընթանալու մե՛ր…

Յայտարարութիւն

Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների քաղաքական բեմերում 1915-ի Հայկական Ցեղասպանութեան ճանաչման վերջին յաջողութիւններից յետոյ եւ Ֆրանսիական խորհրդարանի նոյնօրինակ օրինագծի քուէարկման նախօրեակին` Թուրքիայի կողմից արծարծուած Հայաստան-Թուրքիա երկխօսութիւն սկսելու հարցի կապակցութեամբ, Հ.Յ.Դ.Բիւրոն յայտարարում է. Հաստատելով երկու հարեւան երկրների միջեւ ազատ երկխօսութեան միջոցով հարցերը լուծելու սկզբունքը, Հ©Յ©Դաշնակցութիւնը հրամայական է համարում, որ Հայաստան-Թուրքիա միջ-պետական յարաբերութիւնների հաստատման որեւէ նախաձեռնութիւն զերծ լինի…

Յայտարարութիւն

Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների քաղաքական բեմերում 1915-ի Հայկական Ցեղասպանութեան ճանաչման վերջին յաջողութիւններից յետոյ եւ Ֆրանսիական խորհրդարանի նոյնօրինակ օրինագծի քուէարկման նախօրեակին` Թուրքիայի կողմից արծարծուած Հայաստան-Թուրքիա երկխօսութիւն սկսելու հարցի կապակցութեամբ, Հ.Յ.Դ.Բիւրոն յայտարարում է. Հաստատելով երկու հարեւան երկրների միջեւ ազատ երկխօսութեան միջոցով հարցերը լուծելու սկզբունքը, Հ©Յ©Դաշնակցութիւնը հրամայական է համարում, որ Հայաստան-Թուրքիա միջ-պետական յարաբերութիւնների հաստատման որեւէ նախաձեռնութիւն զերծ լինի…

Հրանտ Մարգարյան. Ազատութեան, արդարութեան, հայրենիքի ազատագրութեան համար մղուող մեր պայքարը սրբազան պայքար է

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը` արտասանուած Լոս Անջելոսում Հ.Յ.Դ.110-ամեակի առթիւ Սիրելի ժողովուրդ, Մէկ դար եւ տասը տարուայ մաքառումի, պայքարի, պարտութիւնների եւ յաղթանակների պատմութեան պատասխանատուութեամբ, հպարտութեամբ, չցուցադրուող համեստութեամբ ու պարտաւորուածութեամբ՝ ձեզ ենք ներկայանում այսօր Հ.Յ.Դ. 110ամեակի այս տօնախմբութեանը: Մէկ դար եւ տասը տարիների պատմութեամբ ձեզ ենք ներկայանում հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգութեան եւ ազատութեան,…

Դրոյի աճիւնը յանձնուեց հայրենի հողին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խոսքը արտասանուած Մայիսի 28ին, Ապարանի Յուշահամալիրում հանդիսաւոր արարողութեան պահին Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ ԴՐՕի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։ Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների…

Սիմոն Զավարյանի հուշարձանի բացման արարողությունը

Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ ընկ. Ալբերտ Աճեմյանի խոսքը Սիմոն Զարվարյանի հուշաքարի բացման հանդիսությանը Սիրելի հայրենակիցներ, Սիրելի գաղափարակից ընկերներ, Շնորհավորում եմ Մայիս 28-ի համազգային մեծ տոնը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 82-րդ տարեդարձը: Շնորհավորում եմ Ս.Զավարյանի հիշատակին կառուցված հուշակոթողի բացումը: Թող Զավարյանի ոգով ու գաղափարներով համակվեն սրտերն ու հոգիները համայն հայության , քանզի դրանք բարեբեր են հայ ժողովրդին ու…