
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին -Հաշվի առնելով աշխարհաքաղաքական օրեցօր լարվող իրադրությունը, ժամանակը չէ՞, որ Հայաստանը նոր շեշտադրումներ հաղորդի իր արտաքին քաղաքականությանը. ՀՅԴ-ի հրավիրած ներկայացուցչական խորհրդաժողովը` «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» կարգախոսով, պայմանավորված էր ա՞յս անհրաժեշտությամբ: -Ձեր հարցում տեղ գտած շեշտադրումներն, անշուշտ, գոյություն ունեն: Նախ` Ադրբեջանի որդեգրած մարտավարությունը դժվարին վիճակ է…















