Հ.Յ.Դ. Բիւրօ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: ԼՂՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ, հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ԱՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող…

Ջավախքի դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար կձեւավորվի աշխատանքային խումբ

Տոներից հետո Հայաստանի եւ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ հուշագիր կստորագրվի կրթության ոլորտում առկա ջավախահայության բարձրացրած խնդիրները լուծելու համար աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել երկու երկրների…

Փոփոխությունների առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն

Մեր երկրում որակական փոփոխությունների առաջին սաղմերը նկատելի են, բայց արդյունքները դեռեւս էական չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` ամփոփելով 2016 թվականը: «Մեր երկրում որակական փոփոխություններ են սկսվել: Առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն, բայց որ ուղղությունը ճիշտ է ընտրված, եւ սաղմերը կան, ակնհայտ է: 2017 թվականը լինելու…

Պետք է քայլեր ձեռնարկվեն ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ

2016թ. բավականին ծանր և աննախադեպ տարի էր, ինչպես աշխարհի շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար: Ի՞նչ հաջողությամբ Հայաստանը կարողացավ Արցախի հետ դիմագրավել արտաքին և ներքին մարտահրավերները, անվտանգության տարատեսակ սպառնալիքները՝ սկսած Ապրիլյան պատերազմից մինչև ծանր բանակցություններ ղարաբաղյան հարցի շուրջ և ներքին զարգացումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2016թ-ն ամփոփում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և…

Նրան փոխարինել շատ դժվար է լինելու

Այսօր լրանում է դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան 2 տարին: Երևանի քաղաքային պանթեոն, ուր ամփոփված է Վահան Հովհաննիսյանի աճյունը, նրա հիշատակը հարգելու էին եկել ՀՅԴ ԳՄ-ի և Բյուրոյի անդամներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Վահան Հովհաննիսյան գործչի, նրա թողած ավանդի մասին, նշեց, որ և’ սովորական կյանքը,…

Քո սուրը գիտեր թե ում եւ երբ է զարկում

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի մահվան երկրորդ տարին է: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը՝ հնչած Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի օրը «Որքան մարդկանց սրտեր է հիմա տակնուվրա անում ափսոսանքի ու ցավի զգացումը… Վահան ջան, գնալուցդ հետո այնքան բան եմ հիշել, որ թվում է մի քանի օրվա մեջ վերապրեցի այն 25 տարիները,…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տարեմուտի խոսքը` ընկերներին

Ունենք փոխկապակցված երեք ազգային առաջնահերթություն, որոնցից ոչ մեկը ձախողել չենք կարող Ընկերներ, տարին վերջանում է, նոր տարի է սկսվում, առջևում էլ խորհրդարանական ընտրություններ են: Բնականաբար, բոլորի ասելիքն այսօր առնչվում է ընտրություններին: Բայց իրականում՝ ինչ որ մենք մտածում ենք, ինչ որ ասում ենք, ինչ որ ապրում ենք, կապվում է Հայաստանի հետ, մեր ժողովրդի հետ և մեր…

ՀԱՊԿ անդամ պետությունները խանդավառ չեն ՀՀ հավանական հաջողություններով

Տարածաշրջանում մի շարք զարգացումներ` Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները, Իրանի նկատմամբ Արևմուտքի կեցվածքը որոշ չափով մարտահրավերներ են նաև Հայաստանի համար և որոշ չափով՝ հնարավորություններ. Այսօր տեղի ունեցած տարեկան ամփոփիչ ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Հատկապես տեսանք վերջին օրերին Իրանի նախագահի այցելության…

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ: Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ «Բավականին լուրջ քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանում։ Սակայն ներկայացված հիմնավորումները հանգեցրին այն եզրակացությանը,…

Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան

Այն ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար նորություն չէ, եթե այդ հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին: «Այդ պլատֆորմը եթե կարճ ձևակերպենք, դա…