Հ.Յ.Դ. Բիւրօ

Սահմանադրական բարեփոխումներին դեմ փաստարկներն օգտագործում են ի նպաստ սեփական կուսակցության շահերի

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին դեմ ուժերին հակափաստարկներին, ասաց, թե նրանք իրենց «ոչ»–ն օգտագործում են ի նպաստ սեփական կուսակցության շահերի։ «Նրանց հիմնական քարոզչական տեսակետին նայեք, այն հատվածին, որը ոչ-ը օգտագործվում է սեփական կուսակցական շահերն առաջ մղելու համար: Մենք նրանց բազմիցս հրավիրել ենք քննարկումների, բանավեճերի, որ…

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հրավերով այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը հյուրընկալվեցին Ֆրանսիայի դեսպանատանը: Հանդիպման ժամանակ քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այս ուղղությամբ ձեռնարկվելիք…

Վերջապես կառուցենք մեր պետության տունը, օգտագործենք պատմական պահը և դուրս գանք փակուղուց

Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա քննարկումը պատմական որակեց` նշելով, որ անկախ ամեն ինչից, դա հայկական պառլամենտարիզմի կարևորագույն նվաճումներից մեկն է: Արմեն Ռուստամյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնաժողովին` երկու տարում տիտանական աշխատանք կատարելու համար: «Մենք աշխատել ենք այս հանձնաժողովի հետ, և այդ համագործակցությունը Դաշանակցությունը շատ…

Գործող Սահմանադրությունը ժողովրդի կամքը լիարժեք իրականացնելու հնարավորություն չի տալիս

Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակում ելույթ ունեցավ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` մեծաքանակ պատգամավորների ելութները նախանշում են, որ հսկայածավալ փոփոխություն է տեղի ունենում երկրում: «Սրա շրջանակներում նախ կուզենայի մի մեթոդաբանական ճշտում կատարել և խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը` այս ամբիոնից քիչ հայտարարեք` խորհրդարանական ընդդիմությունը սա է ասում, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է և այլն:…

Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում բարձրացրեց Փանիկ գյուղի ջրի խնդիրը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց կառավարությանը, որը վերաբերում էր Շիրակի մարզի Փանիկ գյուղի ոռոգման ջրի խնդրին: «Մենք վերջերս Շիրակի մարզում էինք: Թե’ գյուղապետը, թե’ ավագանու 10 անդամները ներկայացրել են այդ գյուղում տիրող ծանր վիճակը, որովհետև գյուղում իսպառ բացակայում է ոռոգման ջուրը: Բազմիցս այդ հարցը քննարկվել է, ու…

Մեր այսօրվա «այո»-ն մեր հետևողական «ոչ»-ն է 95 թվականի հակաժողովրդական Սահմանադրությանը

Դաշնակցությունը համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ է բացելու մեր երկրի համընդհանուր զարգացման համար՝ հիմնադրելով ժողովրդի կամքի իրացման նոր, արդիական պետական համակարգ: Այն փոխելու է իրեն սպառած և վարկաբեկած` գործող պետական կառավարման ձևը և քաղաքական-իրավական ռեժիմը: Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այդ կապակցությամբ հայտարարություն արեց. «Մենք այս համոզումն ունեցել ենք Հայաստանի…

Զրկվենք նրանից, ինչ ունենք` նշանակում է կործանել երկիրը

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովին: «Մեր անվտանգության հիմնական բաղադրիչը կապված է ՀԱՊԿ անդամ լինելու հետ: Մենք կարողացել ենք այնտեղ ամրագրել, որ հարձակում մեկ երկրի վրա` նշանակում է հարձակում մնացած անդամ պետությունների վրա: Պետք է զարգացնել, «միս ու արյուն» դարձնել այդ…

Թուրքիայում լարված իրավիճակը ձեռնտու է միայն Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր իշխանությունը պահպանելու ու միանձնյա նախագահական համակարգ ներդնելու համար երկիրը վերածել է պատերազմական գոտու: Կարծիքը Թուրքիայում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանինն է: Նրա փոխանցմամբ, Թուրքիայի հայերը, նախորդ տարիների համեմատ, ավելի քաղաքականացվել են: Եթե անցած ընտրություններին հայերն իրենց ձայնը տվել են աջակողմյան գաղափարախոսություն պաշտպանող կուսակցություններին, ապա այս անգամ՝…

Արևմտյան որևէ պետություն չի աջակցում Ադրբեջանի վարած քաղաքականությանը

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի այս իրադարձությունները մտահոգիչ են, իշխանություններն սկսել են մեծ ռազմական արշավ Թուրքիայի քրդաբնակ շրջանակններում: Քրդական հասարակության դեմ ու Իրաքում, Սիրիայում հակաքրդական քաղաքականություն է վարվում»,- ասաց Մանոյանը` հավելելով` «Մենք քննադատում ենք ու գտնում…