Լուրեր

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների…

Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ օգոստոսի 17-ին: Մասնակցեց 28 քաղաքացի՝ Կոշ, Ապարան, Բյուրական, Ծաղկահովիտ, Կարբի, Օհանավան, Լեռնարոտ, Մաստարա, Նոր Եդեսիա, Ակունք, Կաքավաձոր, Ուջան, Թաթուլ, Պարտիզակ, Ղազարավան համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Մասնակիցներից 10-ը մարզպետին դիմեց առողջական, աշխատանքային, հողային, բնակարանային, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Լսելով քաղաքացիներին՝ Աշոտ Սիմոնյանը դրանց ընթացք տալու…

Դաշնակցությունը ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը

ՀՅ Դաշնակցությունը մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը: Այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։ «Մինչ այժմ գործող բոլոր իշխանությունները ազատական քաղաքականության կրողներ են եղել, և դրոշակ է դարձել «Պետությունը վատ տնտեսավարող է, պետությունը պետք է հեռու մնա» խոսքը: Մենք այդ մոտեցմանը դեմ ենք: Երբ ունենք շուկայի ձախողում, այդ դեպքում…

Նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ

Հայտնել ենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները: Yerkir.am-ը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետարքրվեց, թե ինչպիսի՞ն է Դաշնակցության դիրքորոշումը ստորագրահավաքի կապակցությամբ։ «ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին։ Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն և հույս հայտնել, որ հետագայում երկկողմ հարաբերություններն ավելի…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Կատարինա Մատերնովայի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՏԶՆ նախարարի տեղակալներ Մանե Ադամյանն ու Ավագ Ավանեսյանը, պատասխանատու այլ անձինք։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունը,…

Կայացել է հանդիպում «ԵՄ-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 19-ին հանդիպում է ունեցել «ԵՄ-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանն ու Ալբերտ Բաբայանը, այլ պատասխանատու անձինք։ Քննարկվել են «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել գործարանում նախանշվող տեխնիկական աուդիտի անցկացմանը։ Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է բոլոր…

Տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում կայացավ Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, Դաշնակցական Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին վարչապետը, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, Դաշնակցական գործիչներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ: Ելույթ ունեցավ կաթողիկոս Գարեգին Բ-ն` իր հայրապետական օրհնությունը բերելով հասարակական-պետական մեծ…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Մայա Դաղերի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։ Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսկան ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ տնտեսական հարաբերությունները զիջում են երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական, մշակութային…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է պետության աջակցության…