
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը ՀՅԴ-ն ամփոփում է իր աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ քարոզչական խմբերը անց են կացրել մոտ 60 հանդիպում՝ Երևանում ու մարզերում: Եղել են հանդիպումներ մինչև 650 մարդու ներկայությամբ Կապանում, 350 մարդու ներկայությամբ՝ Վանաձորում, Աշտարակում, և հանդիպումներ 200,150,100, նույնիսկ…














