Լուրեր

Տարաձայնությունները չեն խաթարում քառյակի ձեւաչափը

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ քառյակի հանդիպումը: Ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը, արձանագրվել է, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը: «Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, մնացած ուժերը դեմ են այս կամ այն պատճառով: Այս դեպքում պետք է…

Խորհրդարանականների այցը կնպաստի հարաբերությունների սերտացմանը

Այսօր, սեպտեմբերի 6-ին, ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ֆրանսիական պատվիրակության եւ ՀՅԴ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ամփոփելով Ֆրանսիայից Հայաստան ժամանած խորհրդարանականների այցը, նշել է, որ Դաշակցություն- Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն հարաբերությունները նոր չէ, որ ստեղծվել են, այլ արդեն բավականին ջերմ են:…

Ֆրանսիացի խորհրդարանականները` Ծիծեռնակաբերդում

Ժխտումն իր իրավական հետեւանքը պետք է ունենա Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այսօր առավոտյան այցեցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ պատվիրակությունը Երեւանում է Դաշնակցության եւ Ազգային ժողովի հրավերով։ Պատվիրակության ղեկավար Բրյունո Լը Ռունը լրագրողների…

Արցախի անկախությանը աջակցող բանաձևը քվեարկության կդրվի Կալիֆոռնիայի սենատում

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախությանը աջակցող բանաձևը: Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Ապա բանաձևը տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, որն այսօր կդրվի քվեարկման: Բանաձևն աջակցում է Լեռնային…

Ընտրվել է ՀՍՇ-ի կոմիտեի անդամ

Օրերս Սլովենիայում տեղի ունեցավ Համաշխարհային Սկաուտական Շարժման 40 -րդ կոնֆերանսը:Կոնֆերանսի աշխատանքներին որպես ՀՍՇ լիիրավ անդամ մասնակցում էր նաև Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում -Հ.Մ.Ը.Մ կազմակերպությոան պատվիրակությունը: Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության անդամ Բագրատ Եսայանը ընտրվել է Համաշխարհային Սկաուտական Շարժման Կոմիտեի անդամ: Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է երբ հետխորհրդային երկրներում գործող սկաուտական կազմակերպություններից որևէ…

2015-ին ընդառաջ Թուրքիայից տարածվող հայտարարություններն ու հերքումները

Քննարկում Այսօր, հուլիսի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում` Թուրքիայի տարբեր լրատվամիջոցներով տարածվող հայտարարությունների, ապա դրանց պաշտոնական հերքումների շուրջ: Բանախոսել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար` Արա Պապյանը: Տեսակապով քննարկմանը միացել է նաև թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալջը: Ծրագիրը…

Թուրքիայի քաղաքականությունը փոխվել է ձեւի մեջ, ոչ՝ բովանդակության

Թուրքիայի արտգործնախարարի հոդվածն` ուղղված հայ ժողովրդին, իրականում արդեն մի քանի տարի ի վեր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած, բայց Ցեղասպանության հարցում արդեն մի քիչ տարբեր մոտեցում ցուցաբերող մտավորականների կողմից արտահայտվող միտք է, այսօր, հուլիսի 4-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Այսինքն, պարզաբանել է…

Ներառվել են հայկական պատվիրակության բոլոր առաջարկությունները

Այսօր ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում էր Բաքվում: Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ընդունվեց վեհաժողովի ամփոփիչ` Բաքվի հռչակագիրը, որում ընդգրկվել են հայկական պատվիրակության բոլոր` նախկինում արված ու ընդունված առաջարկությունները: Նա տեղեկացրեց, որ հռչակագրում մի քանի կետեր կային մարդու իրավունքների վերաբերյալ եւ…

ՀՅԴ-ն ոչ իշխանական մյուս ուժերի հետ առաջիկայում կքննարկի «կուտակայինի» առնչությամբ ՍԴ դիմելու հարցը

«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանի պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:…

ԱԺ ոչ իշխանական ուժերը դեմ կքվեարկեն 2013թ. պետբյուջեի կատարողականին

ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականին, այսօր, Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Բյուջեի կատարողականին դեմ քվեարկելու մասին հայտարարել է նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ որևէ կատարողականի հաշվետվություն չի կարող ընկալելի լինել…