
Թուրքիայում հայ կանանց հանդեպ իրականացվող բռնությունների և սպանությունների, հայահալած քաղաքականության գլխավոր պատասխանատուն ամենաառաջին հերթին Թուրքիայի իշխող ուժն է, այս մասին այսօր, փետրվարի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թուրքիայում հայ կանանց նկատմամբ բռնությունները և հայատյացության դրսևորումները երիտթուրքական քաղաքականության շարունակությունն են:…











