Քննարկում

Նա սխալվեց միայն մեկ հարցում. չփնտրեց ներքին թշնամուն

Հրաչ Մուրադյանի կնոջ բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ, Երկու տարի առաջ դավադրաբար սպանվեց իմ ամուսինը՝ Հրաչ Մուրադյանը: Այս սուգը մեր ընտանիքինն է ու մենք այն ոչ մեկի վզին չենք ուզում փաթաթել: Ես, մեր զավակներն ու մեր մեծ, համերաշխ գերդաստանը փորձում ենք ապրել առանց Հրաչի, որովհետև նա մեզ ամբողջ կյանքում սովորեցրեց այդպես ապրել: Նա…

Պատասխան բաց նամակ Անդրիաս Ղուկասյանին

Հարգելի պարոն Ղուկասյան, Գնահատելով Ձեր անկեղծ ցանկությունը՝ ստանալ պարզաբանումներ ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններում ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Արթուր Աղաբեկյանի՝ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու օրինականության հարցի վերաբերյալ, հարկ եմ համարում պատասխանել Ձեզ՝ պահպանելով Ձեր նախընտրած հրապարակային գործելաոճը. 1. ՀՅԴ-ն մշտապես հանդես է եկել սահմանադրական կարգը պահպանելու և այն իրականություն դարձնելու հետևողականությամբ, հետևաբար գնահատելի…

Ո՞վ Է «Տաէշ»ի Ուսուցիչը (Մենք Գիտենք)

Համաշխարհային մակարդակի «բացայայտ գաղտնիք» է, որ Սուրիոյ դէմ մղուող պատերազմին մէջ Թուրքիան գործօն մասնակից է: Թուրքիա-Սուրիա աւելի քան 800 քիլոմեթր երկայնքով սահմանէն (Անգարայի գիտութեամբ, հաւանութեամբ ու ճիգերով) զէնք, զինամթերք, զինեալներ կ՛անցնին դէպի Սուրիա՝ Արեւմուտքին ու անոր շրջանային դաշնակիցներուն հաշուարկները իրականացնելու նպատակով: Քեսապը, իր կարգին, հերթական զոհը դարձաւ թրքական այս քաղաքականութեան, օր ցերեկով: Իրաքի մէջ կացութիւնը…

Ակնարկ. Քաղաքական Զգացողութեան Հաղորդիչները

Թուրքիոյ վարչապետին գլխաւոր խորհրդականին Պելճիքայի մէջ կատարած յայտարարութիւնը երեք կարեւոր բաղադրատարր ունի: Ա.- Հայ եմ, սակայն աւելի ինքզինքս օսմանցի կը զգամ: Բ.- Հայկական հարցը Թուրքիոյ վարչապետին գլխաւոր խորհրդականի շրջանակներէն դուրս է: Գ.- Օսմանեան եւ աւելի առաջ բիւզանդական շրջաններէն մենք այս հողերուն վրայ ապրած ենք եւ ձեւաւորած ենք մեր մշակոյթը: Ա՛յս է կարեւորը: Յայտարարութեան երեք կէտերը…

Ցեղասպանությունների դատապարտման նշանակությունը

Այս նշանակության խորը գիտակցումն է բերել նրան, որ ՀՅԴ-ն այսպիսի նախաձեռնությունների իրականացման հետևողական ջատագովն է: Այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են նաև Դաշնակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի տրամաբանության մեջ՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական հիմնադրույթների մասին»: Սա առանձնահատուկ կարևորություն է ձեռքբերում հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսի գործընթացի անրաժեշտությունը ունի հետևյալ գլխավոր…

Պահանջելով Ապրիլ 24-ը Հռչակել Լիբանանեան Ազգային Սուգի Օր` «Պիտի Շարունակենք Պահանջել Հարիւր Տարի Ետք Եւս»

«Էն.Պի.Էն» Կայանէն Յայտարարեց Երեսփոխան Յակոբ Բագրատունի «Պիտի շարունակենք պահանջել մեր իրաւունքները հարիւր տարի ետք եւս», յայտարարեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ գիշեր լիբանանեան «Էն.Պի.Էն» կայանին հետ ունեցած իր հարցազրոյցին ընթացքին: Ան վերահաստատեց հայոց պահանջները Թուրքիայէն, նախ եւ առաջ` Թուրքիոյ ճանաչումը Օսմանեան կայսրութեան կողմէ գործադրուած Հայոց ցեղասպանութեան, երկրորդ` իրապէ՛ս եւ ոչ դերասանական…

Քաղաքական դաշտի «ինվենտարիզացիա» Գործ 3. ՀՅԴ

Բարոմետրի հետազոտավերլուծական խումբը իրականացնում է Քաղաքական դաշտի «ինվենտարիզացիա» նախագիծը, որի հիմնական խնդիրը նոր ներքաղաքական կոնյունկտուրայի պայմաններում քաղաքական դերակատարների դիրքավորման և ազդեցության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներ կատարելն է: Այս նախագծի կենսագործման համար ընտրվել է փորձագիտական գնահատման մեթոդը: 124 ամյա Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` ՀՅԴ-ն նորանկախ Հայաստանում իր կազմակերպական գործունեությունը սկսել է 1990թ.: 1991թ. կուսակցությունն իր թեկնածուն է…

«Ազդակ»ի Խմբագրական. Քաղաքական Պահ Ստեղծելու Առիթը

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին կողմէ յոյներու եւ ասորիներու ցեղասպանութիւններուն վերաբերող բանաձեւի միաձայն քուէարկութեամբ, մեր երկիրը դարձաւ երրորդը, որ կը ճանչնայ այս ցեղասպանութիւնները: Աւելի ճիշդը, հայերու, յոյներու եւ ասորիներու ցեղասպանութիւնները ճանչցած է Շուէտի խորհրդարանը 16 մարտ 2010-ին. յոյներու ցեղասպանութիւնը` Յունաստանն ու Կիպրոսը: Տակաւին. Յունաստանը 2004-ին յատուկ բանաձեւով ճանչցած էր Պոնտոսի յոյներու, իսկ 1998-ին` Փոքր Ասիոյ յոյներու…

Ակնարկ. Հռչակագիրները` Փոխլրացուցիչ

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով հրապարակուած Համահայկական հռչակագիրը ներհայկական առումով քննարկման առարկայ չէ: Հաւանաբար հիմնական պատճառը այն է, որ բաւական ուսումնասիրուած, հայրենի պետական-հասարակական, ինչպէս նաեւ սփիւռքեան բոլոր շրջանակներուն համաձայնութիւնը ստացած փաստաթուղթ է, հետեւաբար ալ հիմնական առարկութիւններու տեղ չկայ: Հռչակագիրը ոչ միայն իբրեւ բովանդակութիւն, որ ներառած է պատմական, քաղաքական եւ իրաւական հիմնադրոյթներ եւ այդպիսով ներկայացուցած ուղենշային նշանակութիւն,…

Մահամերձները պարտավորեցնում են

Ամեն կուսակցություն, քաղաքական ուժ ունի տվյալ պահի իշխանության և ընդդիմության իր ընկալումներն ու գնահատականները, նաև իր վերաբերմունքը քաղաքական դաշտի առանձին ուժերի նկատմամբ: Ճիշտն այն կլինի, որ այդ գնահատականներն ու վերաբերմունքը մնա քաղաքական մակարդակի վրա: Միայն այդ դեպքում է հնարավոր թե քաղաքական երկխոսությունը, թե պայքարը և թե պարտությունների դեպքում արժանապատիվ նահանջը: Դատելով այն հանգամանքից, թե այս…