Քննարկում

Երեւանի Մամուլի Ակումբը Նշեց Հիմնադրման 18-ամեակը. Մրցանակ Է Ստացել Նաեւ «Ազդակ»-ի Գլխաւոր Խմբագիրը

Յունիսի 18-ին Երեւանի «Հրազդան» հիւրանոցում տեղի ունեցաւ Երեւանի մամուլի ակումբի հեղինակած մրցանակաբաշխութիւնը, որին ներկայ էին գտնւում հայաստանեան լրատուական դաշտի յայտնի դէմքեր: Այդ օրը նաեւ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման 18-րդ տարեդարձն էր: Ինչպէս նկատեց Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Պորիս Նաւասարդեանն` ակումբն արդէն թեւակոխել է «չափահասութեան» տարիք: «Կատակով ասում ենք, որ արդէն պատրաստ ենք ծառայել բանակում եւ…

«Դաշնակցական» լույսեր սահմանամերձ Բաղանիսում

2012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետի երիտասարդ թեկնածու, ներկայիս գյուղապետ Նարեկ Սահակյանի նախընտրական ծրագրում նշվում էր գյուղի բարեկարգման ու կառուցապատման համար սփյուռքահայ բարերարների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը: Նարեկ Սահակյանը ՀՅԴ անդամ է եւ կուսակցական օղակներով կապ է հաստատել Կանադայի Մոնրեալ քաղաքի դաշնակցականների հետ: Դրա արդյունքում ՀՅԴ տեղի կառույցի հատկացրած 2000 ԱՄՆ…

Շարունակենք զօրակցիլ մեր սուրիահայ եղբայրներուն ու քոյրերուն

Հարցազրոյց Սուրիոյ հայութեան օժանդակութեան Գանատայի Համադրիչ մարմնի Ատենապետ Ժան Հալլաճեանի հետ Գանատայի Սուրիահայութեան օժանդակութեան ֆոնտը ցարդ 210 հազար տոլար փոխանցած է սուրիահայութեան Հարց – Ի՞նչ էր Սուրիոյ հայութեան եւ յատկապէս Հալէպի մեր գաղութի կացութիւնը անցնող օրերուն։ Պատ – Կացութիւնը ճգնաժամային էր, յատկապէս վերջին տասնօրեակին։ Այսօր չի բաւէր միայն կարեկցիլ ու զօրակցութիւն յայտնել մաքարող հայորդիներուն, որոնք…

Փաստաբաննե’ր վարչապետի, միացե’ք

Հայաստանում ամեն երկրորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստաբանն է դարձել: Դե, հիմա մարդը լուրջ խնդիրներ ունի և պաշտպանության կարիք, ի՞նչ կարող ես անել: Անմարդկային կլիներ նույնիսկ նրան այս վիճակում միայնակ թողնելը: Եվ բազմաթիվ ԶԼՄ-ներ, վերլուծաբաններ, քաղաքական և ոչ այնքան քաղաքական գործիչներ իրենց ողջ ջանքը ներդրել են վարչապետին խայտառակություններից հեռու պահելու համար: Ի՞նչ ասեմ, Աստված տա հաջողեն:…

Աղվան Հովսեփյանի հայտարարությունը քաղաքական լուրջ տեղաշարժ է

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է մի քանի օր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության արձագանքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սասունյանը նշում է, որ 1991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի ղեկավարները դժկամ էին Հայոց ցեղասպանության ճանաչումից անդին այլ պահանջներ ներկայացնել Թուրքիային: «Հայ պաշտոնատարները միայն վերջին տարիներին են…

Ակնարկ. Ուղերձը Հասած Է

Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազին կողմէ տարածքային պահանջներու վերաբերող յայտարարութիւնը աննկատ չէ անցած թրքական կողմէն: Նախ, թրքական մամուլի մէկ ներկայացուցիչն էր, որ շատ զուսպ եւ զուտ լրատուական սահմաններուն մէջ կ՛անդրադառնար հարցին` ձգելով այն տպաւորութիւնը, որ թուրք պետութիւնը կամ առհասարակ թրքական դաշտը խնամքով անուշադրութեան կ՛ուզէ մատնել կարեւոր այս յայտարարութիւնը: Նման յայտարարութեան մը հակազդելու առումով բաւական ուշացած համարուող…

Ծանրամարս է ՀՅԴ-ի հացը

Lragir.am-ն ու նրա Հակոբ Բադալյանը նկատելի հուզմունքի մեջ են: Նրանց համար հրաշալի առիթ էր ստեղծվել Դաշնակցության շուրջ թռչկոտելու, ինչն արել են` անսքող երանության մեջ ընկած: Վատ չէր լինի, իհարկե, եթե չփորձեին ՀՅԴ-ի մասին հերթական հիմարությամբ դուրս գալ ստվերից: Բայց ի՞նչ կարող ես անել, երբ այս կայքն, արդեն որքան ժամանակ է, հենց էժանագին հրապարակումների հանած աղմուկներով…

Մենք դիմակայելու եւ հզորանալու խնդիր ունենք

Ռուս-ադրբեջանական գործարքի հայկական զուսպ արձագանքները զարմացնում են Արթուր Աղաբեկյանին, ով մինչև ԼՂՀ փոխվարչապետ լինելը նախ Արցախյան ազատամարտի մասնակից է և երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ընդհանրապես, ըստ նրա իշխանությունների և վերլուծաբանների ակնհայտ զսպվածությունն ադեկվատ չէ մեր ռազմավարական դաշնակից պետության դավաճանական գործարքին: Բայց այս իրավիճակում էլ Արթուր Աղաբեկյանը չի տեսնում հկառակորդ ուժերի անհավասարակշռություն,…

Երկու ամսում իրացվել է Ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս

ԼՂՀ-ում կազմակեպված ազգային վիճակախաղի շուրջ 120 000 տոմս արդեն իրացվել է, որից 70 000-ը միայն Սփյուռքում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է գաղափարի համահեղինակ ու իրականացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: «Ուսումնասիրելով այն պետությունների փորձը, որտեղ լոտոները, շահումով խաղերը պետության գործառույթների մեջ են, կայացրինք որոշում՝ ԼՂՀ-ում կազմակերպել և անցկացնել ազգային վիճակախաղ: Մինչ օրս երբեք և…

Հանցագործը չպետք է մեր երկրում իրեն հանգիստ զգա

Հարցազրույց հանրապետության նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Բագրատ Եսայանի հետ -10 տարի առաջ հայտարարեցինք կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի մասին, ռազմավարություն էլ մշակվեց, մինչ օրս նույնպիսի փութաջանությամբ խոսում ենք այդ երեւույթի դեմ պայքարի մասին ու ամեն անգամ կանգնում հերթական փաստի առաջ. այս անգամ էլ Հայաստանն ընդգրկվեց ԵԽ ԽՎ անդամ հինգ ամենակոռումպացված երկրների ցուցակում։…