Դէմքեր եւ իրադարձութիւններ

Սիմոն Վրացեան (1882-1969). Հայաստանի վարչապետն ու Դաշնակցութեան դրօշակիրը

Մայիս 21ին, Պէյրութի մէջ, յետ-երկարատեւ հիւանդութեան, յոգնաբեկ ու մարած իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի նորագոյն պատմութեան մեծանուն կերտիչներէն Սիմոն Վրացեան։ 28 Մայիս 1918ին հիմնուած Հայաստանի Հանրապետութեան չորրորդ եւ վերջին վարչապետն էր Սիմոն Վրացեան՝ Հայաստանի անկախութիւնը կերտած սերունդին արժանաւոր ներկայացուցիչներէն մէկը։ Երկար ապրեցաւ եւ մինչեւ 87 տարեկան հասակը պատնէշի վրայ մնաց Վրացեան՝ գործելով եւ պատասխանատու…

Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքը Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունը, արդարև, իր դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա: Այդուհանդերձ, աստիճանաբար նկատվում էր հանրային-քաղաքական կյանքի աշխուժացում: Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական կյանքի կենտրոններ: Հանրապետությունում լույս էին տեսնում վեց տասնյակ անուն պարբերականներ` թերթեր ու ամսագրեր: Դրանց շուրջ կեսը ընդդիմադիր կամ անկախ էին, գործում էին բազմաթիվ հրատարակություններ…

1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը՝ Արցախի կյանքի ճանապարհը

Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն ուղղաթիռներով եւ ուղեւորատար ինքնաթիռներով: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Շուշիի հաղթանակից հետո ռազմական մյուս մեծ հաջողությունը Լաչինի ազատագրումն էր: Լաչինը վերածվել էր մաքառող Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխավոր ռազմական…

17 Մայիս 1907. Աղ­թա­մա­րի երկ­րորդ կռի­ւը. ­Ֆե­տա­յի­նե­րը կրցան ճեղ­քել թրքա­կան զօր­քին պա­շա­րու­մը եւ դուրս գալ դէ­պի ծո­վուն բա­ցե­րը

Մա­յիս 17ի այս օ­րը, 111 տա­րի ա­ռաջ, ­Վա­նայ լի­ճի Աղ­թա­մար կղզին ա­պաս­տա­նած դաշ­նակ­ցա­կան ֆե­տա­յի­ներ, թրքա­կան զօր­քի ռազ­մա­նա­ւե­րուն կող­մէ եր­կու օր պա­շար­ման տակ իյ­նա­լէ եւ ան­հա­ւա­սար ու­ժե­րով կե­նաց-մա­հու կռիւ մղե­լէ ետք՝ հե­րո­սա­կան գրո­հով յա­ջո­ղե­ցան, ձկնոր­սա­կան նա­ւա­կով, ճեղ­քել թշնա­միին ռազ­մա­կան ու­ժը եւ դուրս գալ ծո­վուն բա­ցե­րը։ Եր­կու օր շա­րու­նակ թրքա­կան ռազ­մա­կան նա­ւե­րէն ռում­բե­րու եւ փամ­փուշտ­նե­րու տա­րա­փով կրակ…

15 Մա­յիս 1916. Հա­յոց գա­ղա­փա­րի զի­նո­ւոր ա­ռիւ­ծը՝ քաջն ՔԵՌԻ ին­կաւ Ռը­ւան­տու­զի ա­հեղ կռո­ւին

15 Մա­յի­սի այս օ­րը, 1916 թո­ւա­կա­նին, թան­կա­գին ա­րեամբ գրո­ւե­ցաւ հե­րո­սա­կան ու ան­մո­ռա­նա­լի է­ջե­րէն մէ­կը Հա­յոց դիւ­ցազ­նա­կան Ա­զա­տա­մար­տին։ 102 տա­րի ա­ռաջ, Մա­յիս ամ­սու այս օ­րը, զո­հո­ւե­ցաւ հայ ժո­ղո­վուր­դի ան­զու­գա­կան հե­րոս­նե­րէն Քե­ռին, որ ա­ւա­զա­նի ա­նու­նով Ար­շակ Գա­ւա­ֆեան մկրտո­ւած էր, եւ որ իր զո­հա­բե­րու­թեան, քա­ջա­գոր­ծու­թեան ու ա­ռա­քի­նու­թեան հա­մար ար­ժա­նա­ցաւ մեր ժո­ղո­վուր­դին կող­մէ ՔԵՌԻ կո­չո­ւե­լու սրտա­բուխ պա­տի­ւին։ Չոր­րորդ գնդի…

11 Մայիս 1905. ԴՐՕ ա­հա­բե­կեց ազ­գա­մի­ջեան խռո­վու­թեանց հրահ­րիչ ­Բա­գո­ւի նա­հան­գա­պետ իշ­խան ­Նա­կա­շի­ձէն

11 ­Մա­յի­սի այս օ­րը, 113 տա­րի ա­ռաջ, Անդր­կով­կա­սի նաւ­թա­յին մայ­րա­քա­ղաք Բա­գո­ւի կեդ­րո­նա­կան հրա­պա­րակ­նե­րէն Պա­րա­պե­տի վրայ, 21ա­մեայ հայ յե­ղա­փո­խա­կան մը ռում­բի հա­րո­ւա­ծով ա­հա­բե­կեց նա­հան­գա­պետ իշ­խան ­Նա­կա­շի­ձէն։ Ե­րի­տա­սարդ այդ յե­ղա­փո­խա­կա­նը Դ­րաս­տա­մատ ­Կա­նա­յեանն էր՝ ան­զու­գա­կան ԴՐՕն, որ այդ­պէ՛ս, օր-ցե­րե­կով եւ բա­նուկ հրա­պա­րա­կի մը վրայ, գոր­ծադ­րեց Հ.Յ.Դ. Ոս­կա­նա­պա­տի ­Կեդ­րո­նա­կան ­Կո­մի­տէին տո­ւած մա­հա­պա­տի­ժի ո­րո­շու­մը՝ հա­րիւ­րա­ւոր ան­մեղ հա­յե­րու կո­տո­րա­ծը հրահ­րած ­Բա­գո­ւի…

Տնտեսության վերականգնմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումները

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Տնտեսության վերականգնում եւ զարգացում կրթամշակութային կյանք 1919 թ. գարնանից, երբ հանրապետության տարածքը զգալիորեն ընդարձակվեց, և ժողովրդի վիճակը փոքր-ինչ կայունացավ, կառավարությունը որոշ ջանքեր գործադրեց տնտեսությունը կարգի բերելու ուղղությամբ: Ժամանակին Արևելյան Հայաստանը ցարական Ռուսաստանի ագրարային կցորդն էր։ Այդուհանդերձ, կարճ ժամանակամիջոցում հանրապետության սոցիալ-տնտեսական և կրթամշակութային կյանքում ևս արձանագրվեցին դրական փոփոխություններ: Հայաստանն իր համեմատական կայունացմանը…

8-9 Մայիս 1992, Շուշիի ազատագրումը. Հայ ժողովուրդի հաւաքական կամքին եւ միասնական ուժին Յաղթանակի խորհրդանիշը

Մայիս 8-9ը պատմական յիշարժան թուական դարձաւ եւ փառաւոր իր տեղը գրաւեց հայոց յուշատետրին մէջ 1992ին, երբ Արցախ աշխարհի հինաւուրց բերդաքաղաք Շուշին ազատագրուեցաւ հայ ժողովուրդի հերոսական զաւակներուն ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը պաշտօնապէս Մայիս 9ին կը մեծարէ «Շուշիի ազատագրման եւ յաղթանակի» պետական տօնը։ Իսկ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական տօնացոյցով Մայիս 9ն հռչակուած է «Յաղթանակի Օր»։ Թէ՛…

1-5 Մայիս 1920, Հայաստա­նի ­Հան­րա­պե­տու­թիւն. ­Մա­յի­սեան խռո­վու­թեանց դառն դա­սե­րը

Մա­յի­սի ա­ռա­ջին օ­րե­րը, 98 տա­րի ա­ռաջ, ­Հա­յաս­տա­նի մէջ ե­ղան պատ­մա­կան մեծ նշա­նա­կու­թեամբ յատ­կան­շո­ւող տագ­նա­պա­լի եւ դա­ժան օ­րեր՝ բախ­տո­րոշ անդ­րա­դարձ ու­նե­նա­լով նո­րան­կախ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան հե­տա­գայ ըն­թաց­քին վրայ։ Մա­յիս 1ի Աշ­խա­տա­ւո­րա­կան Օ­րո­ւան տօ­նախմ­բու­թիւն­նե­րը, 1920ին, Ե­րե­ւա­նի մէջ սկսան ար­տա­սո­վոր ծանր մթնո­լոր­տի մէջ։ ­Քա­նի մը օր ա­ռաջ՝ 28 Ապ­րի­լին խորհր­դայ­նա­ցած Ատր­պէյ­ճա­նի կար­միր իշ­խա­նու­թիւն­նե­րը վերջ­նա­գիր յղած էին վար­չա­պետ Ալ. ­Խա­տի­սեա­նի…

Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը եւ գաղթականության հարցը

Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը և գաղթականության հարցը Ցարական Ռուսաստանի հետամնաց ծայրագավառը համարվող Հայաստանի տնտեսության վիճակն աննախանձելի էր, իսկ Աշխարհամարտի և թուրքական ներխուժման հետևանքով էլ՝ լիովին կազմալուծված: Որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի վնասներ էր պատճառել թուրքական 1918 թ. արշավանքը, բավական է հիշատակել մի երկու փաստ: Հաշվումները ցույց են տվել, որ թուրքական զորքը և…