Հ.Յ.Դ. Հայաստան

Քայլեր են ձեռնարկվել տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու դասաժամեր: Զեկուցվել է նաև, որ…

Նոր Սահմանադրություն՝ հանուն պետականության ամրապնդման, ժողովրդավարության եւ միասնականության

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի Հայտարարությունը 2016թ. նոյեմբերի 8-ին հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համահունչ է օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։ Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակետը, որի մեջ մասնավորապես նշվել է. «Հայեցակարգում ներկայացված առաջարկները ստեղծում են գերկենտրոնացված նախագահական – գործադիր իշխանություն, որի համար խորհրդարան –…

Այն, ինչ ունենք «Կուսակցությունների մասին» օրենքով, չափից դուրս անբավարար է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը: Փոփոխություններից մեկն այն է, որ կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա հարյուր հիմնադիր, իսկ գրանցումից վեց ամիս անց` 1000 անդամ: Գրանցումից 6 ամիս անց կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա Հայաստանի ամբողջ տարածքում: Մյուս փոփոխությունն էլ…

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը

Նոյեմբերի 25-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը: Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արծվիկ Մինասյանն իր խոսքում առաջնային է համարել բիզնեսի զարգացման տեսանկյունից կորպորատիվ սոցիալական…

ԳՄՀԸ-ի հետ քննարկվել է համայնքային ծառայության ոլորտում համագործակցության հարցը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն նոյեմբերի 25-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) պատվիրակությանը` ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Քաթրին Շեֆերի գլխավորությամբ: Նախարար Դավիթ Լոքյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին հատկապես արդյունավետ համագործակցության համար:Հանդիպմանը կողմերը քննարկել են համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը,…

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկները պարգեւատրվեցին մեդալներով

ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցող հանդիսավոր միջոցառումներից շրջանակներում նոյեմբերի 26-ին Արցախի հանրապետության նախագահն ընդունեց գումարտակի մի շարք ազատամարտիկների: Ընդունելությանը ներկա էին Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք, սպաներ: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամներ, պատգամավորներ, ՀՕՄ-ուհիներ, կուսակցական ընկերներ:…

«Դաշնակցությունը հավակնում է ունենալ մեծամասնություն ապագա խորհրդարանում». Բագրատ Եսայան

Տեղական ինքնակառավարման մարմիինների ընտրությունները երբեք չափանիշ չեն համապետական ընտրություններին մասնակցելու համար, այնտեղ ուրիշ խնդիրներ են դրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ հավաքած ձայների քանակին: Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՅԴ նախընտրական շտաբն արդեն ձևավորվել է ու շտաբի ղեկավար է նշանակվել Աղվան Վարդանյանը: «Որևէ կուսակցություն խորհրդարանական…

Բագրատ Եսայանը` վրացական «սեւ ցուցակում»

Վրաստանի իշխանությունները որեւէ պատճառաբանություն չեն ներկայացնում ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի մուտքը հարեւան Վրաստան արգելված է: Դա պարոն Եսայանի համար անակնկալ է եղել: «Առավոտի» հետ զրույցում Բագրատ Եսայանը պատմեց, որ այս տարվա ապրիլ ամսին ինքը սովորականի նման փորձել է մուտք գործել Վրաստանի Հանրապետություն, սակայն արդեն սահմանին սահմանապահները նրան տեղեկացրել են, որ իր անվան…

Այն, ինչ վերցվել է բնությունից, պետք է վերադարձվի բնությանը

Ոլորտում անելիքների, ծրագրերի, նպատակների ու առկա խնդիրների մասին «Անկախը» զրուցել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հետ: – Քանի որ կարծիքներ էին արտահայտվում, թե բնապահպանությունն այնքան էլ Ձեր ոլորտը չէ, հետաքրքիր է` որո՞նք եք համարում այստեղ Ձեր հիմնական անելիքները, ինչպե՞ս եք պատկերացնում այս ոլորտը, ի՞նչ խնդիրներ եք տեսնում և ի՞նչ առաջարկություններ ունեք: – Նախևառաջ ընկալման փոփոխության…

Ռուսաց լեզուն ՀՀ-ում պետական լեզու չի դառնա

Ռուսաց լեզուն Հայաստանում պետական լեզու չի դառնա, ՀՀ պետական լեզուն հայերենն է, երկրի անկախության հիմնարար արժեքներից մեկն է և փոփոխության ենթակա չէ: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ թեման օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետև եթե Հայաստանն ուզում է ունենալ գիտակրթական պոտենցիալ, ապա մեր…