Հ.Յ.Դ. Հայաստան

Դավիթ Լոքյանն ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Կիրիենկոյին և ՀՀ- ում ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին: Եվրամիությունն՝ ի դեմս ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացրել և շարունակում է իրականացնել տարածքայի զարգացման հետ կապված մի շարք ծրագրեր: «Շատ…

Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը մշտապես ունի չափելի արդյունքներ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, «Հայաստանի կրթության բարելավում» (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ: ՀԲ կրթության թիմն այս օրերին Երևանում է` վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցելու առաքելությամբ: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցությունը հստակ…

Իմ և վարչապետի միջև լարվածություն երբևէ չի եղել

Այսօր էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նա նշեց, որ ամփոփելու է իր պաշտոնավարման յոթ ամսիների ընթացքում կատարած աշխատանքները: Նրա խոսքով՝ որպես ՀՅԴ ներկայացուցիչ կարևոր և սկզբունքային է լրատվամիջոցներին ներկայացնել հաշվետվություն իրականացրած գործունեության ու անելիքների մասին: Էկոնոմիկայի նախարարությունը միավորում է 13 գերատեսչություններ ու լիազորություններ, 30 հիմնարար ոլորտներ: Արծվիկ Մինասյանի խոսքով…

Մենք որեւէ խնդիր չունենք վարչապետի հետ

Վարչապետի գործունեությանը գնահատական տալը խիստ վաղաժամ է: «Երկիր մեդիայի» «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում, հարցին` ինչպես կգնահատեք Կարեն Կարապետյանի գործունեությունը, այսպես պատասխանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ընդամենը մեկ շաբաթ է Կարեն Կարապետյանը վարչապետ աշխատում: Բայց կասեմ հետեւյալը` վարչապետի հետ ունեցել ենք տեւական հանդիպումներ, որտեղ քննարկել ենք եւ’ երկրի առջեւ ծառացած…

Արծվիկ Մինասյանն առարկեց վարչապետին

Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին: Ըստ այդմ` էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրությանն աջակցման նախարարություն: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է` «տեղեկատվական տեխնոլոգիաների»: Քաղաքաշինության նախարարությունը ցանկից դուրս է գալիս և դառնում…

Պարգևների և մեդալների հանձնում Սյունիքի մարզում

Սեպտեմբերի 21-ին ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այցելել է Սյունիքի մարզ: Նախարարը մասնակցել է Կապան համայնքում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Անկախության տոնի առիթով Դավիթ Լոքյանը բարեմաղթանքի խոսք է հղել մարզի բնակչությանը և ՀՀ նախագահի կողմից պետական պարգևների ու պատվավոր կոչումների արժանացրել մի շարք սյունեցիների: Գորիսի հիմնական դպրոցի դասվար Ժասմին Խաչատրյանը պարգևատրվել է…

ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար: Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն արդեն իսկ լավ ազդակ են համագործակցության հետագա…

Կարևոր նշանակություն` լրացուցիչ կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանին և նույն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի դպրոցներում լրացուցիչ կրթության ապահովման ուղղությամբ տարվող Ջինիշյան հիմնադրամի գործունեությունից: «Հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում կարևոր նշանակություն է տրվելու լրացուցիչ…

Ի՞նչ ցուցանիշներ է արձանագրել ՀՅԴ-ն

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով` սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իրենց առջեւ դրված խնդիրը կատարել են: Նրա փոխանցմամբ` Տավուշի մարզում ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածուներից մոտ 10-ը հաղթել են: «Հաղթել ենք նաեւ խոշոր համայնքներում ինչպիսին է Կողբը եւ Գանձաքարը: Արարատի մարզում 5 թեկնածուի էինք պաշտպանում, որից 3-ը հաղթել են:…

Սա մեր տնտեսության զորահանդեսն է

Հայաստանի զարգացման հիմնադրամը սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպել է « Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի բացման արարողության ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը: «Որպես նախարար ինձ համար հպարտության զգացում է բոլոր տաղավարներում հայկական արտադրանքներ տեսնելը, զգալը, որ արտադրանքները որակ ունեն, միջազգային մակարդակով անհրաժեշտ մրցակցության պայմաններ…