Հ.Յ.Դ. Հայաստան

Գործի հաջողության կեսը նվիրված մարդն է

Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ կադրերի ներգրավման կարևորությունը, աշակերտների համար կրթական ռեսուրսների մատչելիության անհրաժեշտությունն ու կուտակված միջազգային փորձի կիրառման կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը` ի դեմս կազմակերպության նախագահ Լարիսա Հովհաննիսյանի, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝…

Արծվիկ Մինասյանը ապագա տնտեսագետներին հանձնեց իրենց դիպլոմները

Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց, որ կրթական բարձր չափանիշներին համապատասխան սերունդ են գործուղում դեպի կյանք: Նախարարի համոզմամբ` տնտեսագիտական ֆակուլտետի առանձնահատկությունը այն է, որ այն նկատի է առնում ն աև տվյալ պահին շուկայի դրսևորած…

ՀՅԴ երիտասարդական կենտրոն` Գյումրիում

Հուլիսի 11-ին, Գյումրիում` քաղաքի կենտրոնում գտնվող դեռ 18-րդ դարում կառուցված շինությունը, որ Ալեքսանդրապոլի մեծահարուստ, Ղունկի Աղայի տունն է եղել, բացվեց ՀՅԴ նոր երիտասարդական կենտրոնը: «Շիրվանյան երիտասարդական կենտրոնը» վերանորոգվել է Արևմտյան Ամերիկայի հայ մշակութային հաստատության (ՀՅԴ) նախաձեռնությամբ: Շենքի վերանորոգման աշխատանքները հովանավորել են բարերարներ Հակոբ և Մինա Շիրվանյանները, հենց ի պատիվ նրանց էլ հաստատությունը կրում է «Շիրվանյան…

Կոալիցիոն գործընկերները «4+4+1» ձևաչափով հանդիպում կունենան

Սերժ Սարգսյանի նախագահությամբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կքննարկեն հուշագրով ամրագրված դրույթները Առաջիկայում Հայաստանի Հանրապետական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները քաղաքական համագործակցության շրջանակներում հանդիպում կունենան: Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ ստեղծված «4+4+1» ձևաչափի խորհուրդը (ՀՅԴ-ՀՀԿ-Սերժ Սարգսյան) քննարկելու է համագործակցության հուշագրով ամրագրված նպատակների իրականացման հաջորդականության, ժամանակացույցի, իրականացման գործողությունների վերաբերյալ հարցերը: – ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության…

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։ Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում, որտեղ…

Շատ կարևոր է հայի տեսակի առաքելության խնդիրը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ` այսօր տեղի է ունեցել «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, «Լույս»…

Երդվեցին եւ համալրեցին ՀՅԴ շարքերը

Հուլիսի 10-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը միացան 14 նոր ընկերներ: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ երիտասարդների երդման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդների կնքահայրը պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: yerkir.am

Կառավարությունը Վերին Լարսի փակմամբ առաջացած խնդիրները մեղմելու մեխանիզմներ է մշակում

Վերին Լարսի ճանապարհի` օրեր շարունակ փակ լինելն ակնհայտն է, որ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, բայց թե թվային ինչ արտահայտմամբ, դեռևս պարզ չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Այս պահին դժվար է խոսել թվային պատկերից, բայց ակնհայտ է, որ ազդում է առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների վրա այն էլ այս սեզոնին: Իհարկե, բացասական ազդեցություն…

Մեր երկրում տարածքների զարգացվածությունը խիստ անհամաչափ է, և դա գնալով ավելի է խորանում

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, որի ընթացքում նախարարը Հանրային խորհրդի նախագահին ու ՀԽ անդամներին է ներկայացրել «ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը», այնուհետև կողմերի միջև ծավալվել է բովանդակային լայն քննարկում ՀՀ մարզերի, համայնքների ներկա վիճակի, առկա խնդիրների, համայնքների խոշորացման պիլոտային…

Պետք է վերացնել դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների նշանակման դժվարությունները

Հայաստանում անհրաժեշտ է վերացնել դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների նշանակման ժամանակ ավելորդ դժվարությունները։ Այս մասին հուլիսի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ պետք է պարզեցնել բյուրոկրատական ընթացակարգերը տնօրենների ատեստացիայի եւ ուսուցիչների ընտրության ժամանակ, ինչպես նաեւ ավելի հասանելի դարձնել նրանց վերապատրաստման գործընթացները։ Հարցին, թե ինչպես վերջ դնել ուսուցիչներին…