Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով մեկնում է Արցախ

ՀՅԴ խմբակցությունն ամբողջ կազմով պատրաստվում է վաղը մեկնել Արցախ. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ թեև Ընտրական օրենսգիրքը կարևոր փաստաթուղթ է, սակայն այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան` երկրի առջև ծառացած, և, դրանով պայմանավորված, պետք է հետաձգել 4+4+4 ձևաչափով քննարկումը: Դիտարկմանը, թե ընդդիմությունն առաջարկում է սառեցնել Ընտրական…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ

Ապրիլի 4-ին, նախապես ձեռքբերված պայմանավորվածության շրջանակում, Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Գերագույն մամնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ։ Անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին` Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից իրականացրած նախահարձակ գործողությունները՝ ծանր մարտական հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ, ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտում են,…

Մեր ուժը մեր մեջ պետք է փնտրենք

Այսօր ԱԺ քառօրյա նիստում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով Ադրբեջանի նախահարձակ ռազմական ագրեսիայի մասին, նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, անսպասելի չէր, և բոլորին հայտնի էր, որ Ադրբեջանը մի օր դիմելու է նման արկածախնդրության: «Սա նորություն չէ մեր պատմության մեջ: Նորություն չէ նաև այն, որ մենք արձանագրեցինք այն համախմբումը,…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի արևելյան սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել օգտագործելով ռազմական ուղղաթիռներ, տանկեր, զրահատեխնիկա,հրետանի, գրադ կայանքներ և այլ զինատեսակներ: Հարձականը մասնակցում են մեծաքանակ զինուժ: Ըստ պաշտոնական տեղեկություների թշնամին կրել է մեծաքանակ կորուստներ այդ թվում օդուժի և զրահատեխնիկայի և ետ է շպրտվել: Հնարավոր նոր հարձակումները կանխելու, թշնամուն իր որջում խեղդելու…

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն մարմինը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ. Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել՝ տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ: Հակառակորդը փաստացի տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, միաժամանակ սպառնալով ԼՂՀ եւ ՀՀ ազգաբնակչության անվտանգությանը: Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը գործնականում վտանգում…

Միակ ելքը մեր միասնականությունն է

Այսօր` ապրիլի 2-ին, լրանում է ՀՅԴ-ական ազատամարտիկ, Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ տարին: Պռոշյանի գյուղապետարանի մոտից Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամները, ընկերները, համայնքի բնակիչները, նրա մարտական ընկերները երթով շարժվեցին «Զորաց պանթեոն»՝ խնկարկելու Հրաչ Մուրադյանի հիշատակը: Մուրադյանի մարտական ընկերները հիշեցին նրա անցած ուղին և նշեցին, որ նա ողջ կյանքը նվիրել է Հայաստանին ու Արցախի ազատագրմանը:…

Ընտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել

Ընտրական օրենսգրքի նախագծի շատ հարցերի շուրջ հնարավոր կլինի միջին որոշում կայացնել։ Այս մասին ապրիլի 1-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ այսօրվա դրությամբ անհնար է ասել, թե ինչպիսին կլինեն ԸՕ նախագծի շուրջ «4+4+4» ձեւաչփով հանդիպումների արդյունքները, քանի որ խնդիրը միայն ընդդիմության 5 պահանջները չեն, կան այլ հարցեր։ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ…

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Ողջունելով դեսպանին` նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամությամբ ձևավորված կապերն ամուր հիմք են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև հարաբերությունները…

Այցելություն Արագածոտնի մարզ

Դավիթ Լոքյանը շրջայց կատարեց Արագածոտնի մարզում. գյուղացիները բարձրաձայնեցին խնդիրների մասին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն մարտի 25-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց մարզի Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար գյուղերում, տեղում ծանոթացավ համայնքների խնդիրներին: Ի դեպ, ընտրվել էին մարզկենտրոնից համեմատաբար հեռու գտնվող և առավել…

Առաջիկայում հասարակությունը կոնկրետ գործողություններ է տեսնելու

Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարության առաջիկա քայլերին` ասելով, որ առաջիկայում հասարակությունը կտեսնի երկու-երեք կոնկրետ գործողություն՝ կապված շուկայում պատշաճ վերահսկողության հետ, մասնավորապես` ոչ պարենային ապրանքների շուկայում այնպիսի վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, որոնք կբացառեն անորակ բենզինի, գազի, սարքավորումների, խաղալիքների մուտքը և շրջանառությունը: «Հիմա մենք գտնվում ենք վերահսկողական տեսչության վերակազմավորման գործընթացում: Ցավոք, ութ ամիս…