Հ.Յ.Դ. Հայաստան

Հայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն

Հայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նա նշել է, որ հնարավորինս կաշխատի մանկավարժներին ազատել տնօրնների ճնշումներից եւ ընտրական գործընթացին մասնակցելու պահանջներից։ «Իհարկե երբեմն փոքր գյուղերում տնօրենից կամ ուսմասվարից բացի, դա գրեթե ոչ ոք չի կարող անել։…

Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ

Տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության նիստից առաջ կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: «Աշխատելու եմ, աշխատելու եմ շատ, որպեսզի այն բազմաթիվ հարցերը, որոնք կան, բազմաթիվ դժվարությունները, որ այսօր ունի մեր երկիրը, կարողանանք համատեղ աշխատանքի արդյունքում հաղթահարել»,- ասաց նա: Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը մարզպետերի հետ, օրինակ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Լոքյանը…

Դավիթ Լոքյանի ժամանակ երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Նա խոսքի սկզբում ընդգծեց, որ վերջին ամիսներին քննարկման նյութ էր դարձել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը, և ինքն ուրախ է այդ համագործակցության համար: Հովիկ Աբրահյամյանն ասաց, որ, ՏԿԱԻՆ-ը բաժանելով և առանձին` արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ստեղծելով, սկիզբ…

Բյուրոկրատիզմը շատ-շատ է

ԿԳ նորանշանակ նախարարը խոսեց անելիքների մասին Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ աշխատակազմին ներկայացրեց ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Մկրտչյանը yerkir.am-ի դիտարկմանը` ԿԳՆ աշխատակիցներից մեծ մասի հետ աշխատել եք, և թիմը Ձեզ համար նոր չէ, պատասխանեց, թե, իհարկե, ԿԳՆ-ում կան աշխատողներ, որոնք դեռ ԿԳՆ իր առաջին մուտքից` 1998-ից են աշխատում: ԿԳՆ-ում, ըստ նրա, հաջորդականությունը, աշխատանքային…

Ամեն ինչ` իր ժամանակին

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Արծվիկ Մինասյանին: Այնուհետև նախկին և նոր նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: Հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ընտիր»: Ճշմարիտյանն էլ պատասխանեց. «Փայլուն»: «Ես խնդրեցի պարոն Ճշմարիտյանին, որ միասին շարունակենք մեր գործունեությունը: Ես նրա ներդրումը շատ բարձր եմ գնահատում այս…

Ժամանակին եւ ճշգրիտ կատարված քայլ

Աղվան Վարդանյանը՝ համաձայնագրի ստորագրումից հետո Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը: «Դաշնակցությունը մշտապես կողմնակից է եղել` պատասխանատվություն ստանձնելուն եւ աշխատանքով ապացուցելու արդյունավետությունը: Համոզված ենք, որ այս համագործակցության շրջանակում իսկապես հնարավոր է, եւ մենք կամք ունենք այնպիսի փոփոխությունների սկիզբ դնելու, որ մեր պարզ քաղաքացիները, հասարակությունը կտեսնեն հույսը, ակնկալիքը, դրական…

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց

Այսօր, փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Հայաստանի իշխանության մաս դարձած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հրաշքներ չի խոստանում, բայց վստահ…

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Արման Թաթոյանի թեկնածությանը

Այսօր ԱԺ քառօրյայում շարունակվում է ՄԻՊ ընտրության հարցի քննարկումը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը համակարգային է դիտարկում ՄԻՊ ընտրության հարցը և ելնում է մի քանի հիմնական հաստատումներից: Նախ, Արծվիկ Մինասյանի խոսքով, սահմանադրական կարգավորումներին համաձայն, մարդու իրավունքների պաշտպանությունը հանրային բոլոր մակարդակների մարմինների պարտականությունն է, այն չի կարող դիտվել…

Մենք դժվար պահին ենք բեռ վերցնում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր: Կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր: Նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր: Անհետաքրքիրը թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակն է: Մենք…

ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները

Դաշնակցություն-իշխանություն քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները: Մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, Դաշնակցության կողմից առաջադրած էկոնոմիկայի նախարարի թեկնածու Արծվիկ Մինասյանը: «Համաձայնագրում ամփոփվելու է նաև երկու ուժերի ներուժի օգտագործմամբ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը: Սա նշանակում է, որ խնդիրները ոչ թե սահմանափակվելու են…