
Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները որպես այդ փոփոխությունների իրականացման հակափաստարկ ներկայացնում են Հայաստանի խորհրդարանական կառավարման ձախողման պատմական փորձը: 1918թ. մայիսին հռչակված Առաջին հանրապետությունը, որ գոյություն ունեցավ մինչև 1920թ. նոյեմբերը, ուներ կառավարման խորհրդարանական մոդել: Այդ ընթացքում չորս կառավարություն փոխվեց. կառավարությունները հաջորդում էին իրար՝ չկարողանալով լուծել ոչ սոցիալական և ոչ էլ անվտանգության հետ կապված խնդիրները, երկրում իշխանությունը ավելի շատ…















