Հ.Յ.Դ. Հայաստան

Այն ինչ կատարվում է կուտակայինի շուրջ` սարսափելի է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային օերնքի նոր փաթեթը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցավալի է, բայց փաստ, որ կուտակային կենսաթոշակային համակարգը արդեն որերորդ անգամ քննարկվում է արտահերթ նիստերի միջոցով, թե 2010թ-ին, թե նաև սա, քննարկվում են արտահերթ ռեժիմով: Սա արդեն օրինաչափություն է դարձել մեր թանկագին կառավարության համար…

Օրենքի նպատակը մեկն է, ակնկալվող արդյունքը՝ այլ

«Այստեղ խոսվեց ամեն ինչից, բացի թեմայից: Արտագաղթի կասեցման ծրագիր ներկայացվեց: Իշխանությունները կարծես գտել են արտագաղթը կասեցնելու կոնկրետ ձեւը»,- այսօր ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին օրենքի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, ակնհայտ է, որ օրենքի նպատակը մի բան է, բայց ակնկալվող արդյունքը՝ այլ բան: Եթե նպատակը ստվերի դեմ պայքարն է, ճիշտ…

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ը դառնալու է «պարտադիր և պարտադրված

«Սա քաղաքական պայքար է. կա ընդդիմություն, կա իշխանություն, և ամեն մեկն օգտվում է իր գործիքակազմից»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով քառյակի գործողությունները` ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Պատգամավորը նշեց, որ բոյկոտի դիմել են այն պատճառով, որը դեռ նախօրեին հնչեցրել էին` ընդդիմադիր պատգամավորները չեն հասցրել ծանոթանալ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացրած…

Խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը

ԱԺ նիստը տապալվեց. Քվորում չկա Խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը. Քվորում չլինելու պատճառով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հայտարարվում է երեք ժամյա ռեժիմ` երեք ժամ անց կրկին պետք է պատգամավորները գրանցվեն և եթե քվորում լինի, նոր հնարավոր կլինի աշխատանքներն իրականացնել: Նշենք, որ գրանցվել էր ընդամենը 63 պատգամավոր` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» դահլիճում չէին,…

ՀՅԴ-ն դեմ է կոսմետիկ շտկումներին

Արմեն Ռուստամյանը՝ կառավարության առաջարկած փոփոխությունների մասին Հայաստանի կառավարությունն ամենեւին չի լսում մյուսների փաստարկները, հետո էլ հայտարարում է բազմակարծության մասին: Լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ խմբակցության դիրքորոշման վերաբերյալ հարցին: «Կառավարությունը նշում է, որ լսում է այլ կարծիքներ, իսկ հետո պարզվում է, որ գրել են օրինագիծ՝ չհամաձայնեցնելով այն որեւէ…

Եթե իշխանությունները որդեգրեն 12 կետերը

«Չունենալով ամբողջ քառյակի անունից խոսելու լիազորություն՝ ես միայն հետևյալը կարող եմ ասել. եթե մեր առաջարկած 12 կետերն ամբողջությամբ կատարեն, մենք պատրաստ ենք «պահանջում եմ» բառը փոխել ավելի հարմար բառով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ երեկ Ս.Սարգսյանը հեռուստատեսային հարցազրույցում անդրադառնալով ոչ իշխանական քառյակի այդ 12…

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են ԵՏՄ մտնելու հարցը

Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը չի պաշտպանում Ղարաբաղի շահերը: Այս մասին հունիսի 18-ին լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ առավել տարօրինակ է, քանի որ Հայաստանը վաղուց փաստացի ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի շահերն այնտեղ, որտեղ Ստեփանակերտը չի կարող ինքնուրույն ներկայանալ, օրինակ՝ ՄԱԿ-ում: «Ղարաբաղը շահեր ունի՞ եվրասիական ինտեգրման գործընթացում: Իհարկե՝ ունի: Իսկ…

Քառյակը տապալեց «կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներին տեղեկացրին, որ քառյակը տապալել է «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի: «Մենք նաև արձանագրեցինք, որ այն, ինչ ներկայացված է…

Սպասում ենք ավելի լուրջ պատասխանի

«Մենք գիտենք ինչ ենք գրել և այո` պահանջում ենք, խնդրելու խնդիր չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ համագործակցության հետ կապված հնարավոր բոլոր քայլերը քառյակը կատարել է և մինչև հիմա քննարկումների ամբողջ բնույթն այն էր, որ մղեին կառավարությանը մի դաշտ, որտեղ հատման եզրեր կլինեն: «Կարծում եմ, որ բառերի հետևից…