Հ.Յ.Դ. Հայաստան

Ուրուկուայի պատգամաւորի պատասխան նամակը թուրք դեսպանին

Ուրուկուայի խորհրդարանի Միջազգային Յարաբերութիւններու Յանձնաժողովի, ինչպէս նաև ՄԵՐԳՕՍՈՒՐ խորհրդարանի նախագահ, Հայ Դատի պաշտպան և զօրակից Ռուպէն Մարթինէս Ուէլմօ, նամակ մը ստացաւ Արժանթինի և Ուրուկուայի պետութիւններու մօտ Թուրքիոյ դեսպան Թանէր Գարագաասէն, վարչապետ Էրտողանի, մեր բոլորին ծանօթ, Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարեդարձի առթիւ հայութեան և միջազգային հանրութեան յղած ուղերձի լրիւ բովանդակութիւնը, ուր Թուրքիոյ վարչապետը իր “Ցաւակցութիւնը” կը յայտներ…

ՀՅ Դաշնակցությունը առաջարկներ կներկայացնի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ կառավարությունը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է, որ իրենց առաջարկները ներկայացնեն կառավարությանը, և Դաշնակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները: Աղվան վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը մշակում է այդ առաջարկների ծրագիրը, կմախքն արդեն պատրաստ է, մեկ անգամ ևս կքննարկեն ու այսօր կներկայացնեն կառավարությանը: «Երբ…

Զուրաբյանը փորձում էր խրատներ տալ, ինչը ճիշտ մոտեցում չէ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, միայն Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը հստակ արտահայտեցին իրենց տեսակետը` Դաշնակցությունը կողմ էր այդ ծրագրին, իսկ ՀԱԿ-ը` դեմ: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դեռևս չեն արտահայտել իրենց դիրքորոշումը կառավարության նախագծի վերաբերյալ: Մեր հարցին` հնարավո՞ր է, որ կառավարության նախագծի վերաբերյալ հակադիր դիրքորոշումները լուրջ արգելք հանդիսանան քառյակի հետագա համագործակցության…

Պարտադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակարգը չկա

Այսօր ԱԺ նիստում, խոսելով օրակարգի ընդհատված հարցի` կուտակային օրենքի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը լրամշակվել է, ավելացվել է նախաբան, թե այս փուլում, մինչև ՍԴ պահանջների կատարումը, նախագիծն ինչ հիմնական նպատակներ է հետապնդում: Նախագիծն առաջարկում է 76 հոդվածը ուժը կորցրած ճանաչել, ինչը նշանակում է, որ որևէ պատասխանատվություն չկա և…

ՀՅԴ-ն իր առաջարկները կանի կառավարության նոր ծրագրի վերաբերյալ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունն ընդունել է կառավարության առաջարկն ու կմասնակցի նոր ծրագրի ձեւավորմանը: Այս մասին NEWS.am-ին ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Առաջարկ եղել է յուրաքանչյուր խմբակցությանը, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե առաջարկ ներկայացնի, թե ոչ: Մենք որոշել ենք մեր առաջարկները ներկայացնել»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցը չեն քննարկել քառյակի մյուս ուժերի հետ: Հարցին՝…

Կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացրել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ

Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակի կողմից ներկայացված առաջարկներից հետո ՀՀ կառավարությունը նոր առաջարկներ է ներկայացրել: Այս մասին 168.am – ը զրուցեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: – Պարոն Մինասյան, ի՞նչ առաջարկներ է ներկայացրել կառավարությունը և արդյոք բավարա՞ր են դրանք: – Ինչպես հայտնի է, 4 ուժերը կառավարությանը ներկայացրել էին առաջարկություններ ԱԺ-ում քննարկվող օրինագծի…

Նժդեհին բռնադատող գործչի արձանը կանգնեցնող մարդիկ նրա անունը տալու իրավունքը ուղղակի չպետք է ունենան

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, պատմաբան Բագրատ Եսայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստալինյան շրջանի պետական-քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հնարավորությանը, հայտարարեց. «Ուրեմն ի՞նչպես Երևանի քաղաքապետը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին, կարող է որոշում կայացնել՝ կանգնեցնել մի մարդու արձան, որի օրոք բռնադատել և գնդակահարել են Գարեգին Նժդեհին՝ իրենց կուսակցության գաղափարախոսին: Իմ համար սա ուղղակի աբսուրդի…

Կառավարության անդամներն օլիգարխիայի դեմ պայքարը պետք է սկսեն հենց իրենցից

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է հիմա ավելի լուրջ գործով զբաղվել. թողնել, որ կառավարությունը ներկայացնի ծրագիրը, տեսնել՝ որքանով է այդ ծրագիրը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին ուղված, որից հետո արդեն նաև անձանց, կառավարության անդամների կարողականությունը, հմտությունն ու դրանց համապատասխան իրենց կարողությունները քննարկել: «Մենք մի իրավիճակում ենք գտնվում, որ անձին կարևորում ենք ծրագրերից: Սա…

Կախված մեր այս նախագծի վերաբերյալ կառավարության արձագանքից՝ մենք կորոշենք մեր անելիքները

Երեկ կայացել է ԱԺ հրաշալի քառյակի հերթական հանդիպումը, բայց ոչ նախկին «խորը եւ համապարփակ» ձեւաչափով, պարզապես հանդիպել, ստորագրել են կուտակայինի վերաբերյալ այն վերամշակված նախագիծը, որը պետք է ուղարկվեր կառավարություն եւ վերջ։ Նախագիծն արդեն ուղարկվել է, եւ սպասում են կառավարության արձագանքին։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. իրենք նամակում նշել են, որ…