Հ.Յ.Դ. Հայաստան

Հայը իր տեսակով ապակենտրոն է

Մենք բոլորի նախագահ չենք ունենում Սահմանադրական բարեփոխումների մասին է մեր հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: -Ըստ էության, հիմնական վեճը հանգում է հետեւյալին՝ ընդունո՞ւմ ենք, թե՞ չենք ընդունում կառավարման համակարգի կարեւորությունը պետական, քաղաքական գործընթացներում։ Մենք համոզված ենք, որ համակարգն առանցքային նշանակություն ունի երկրում տեղի ունեցող գործընթացները ճիշտ հունով ուղղորդելու,…

Անհրաժեշտ է վերացնել նախագծի անորոշությունները

Այսօր ԱԺ ոչ իշխանական քառյակը պատրաստվում է քննարկել կուտակայինի մասին օրենքի հետ կապված իրենց առաջարկած նախագծի վերամշակված տարբերակն ու այն ներկայացնել կառավարությանը, քանզի ԱԺ վերջին եռօրյա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած նախագիծը՝ փաթեթային տեսքով, ըստ էության, չի գոհացրել ոչ իշխանական ուժերին: Հիմա նրանք իրենց առաջարկներն են պնդում ու այն նախագծի տեսքով կներկայացնեն կառավարությանը, որից ստացված…

Լավագույն լուծումը պարտադիրից հրաժարվելն է

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ «կուտակային»-ի մասին նախագծում պարտադիր բաղադրիչի վերացման հարցում կան որոշակի պարտավորություններ «դրսի» հետ կապված, նկատեց, որ «դրսի կողմերը» խնդիր չունեն՝ Կառավարությունը փոխվե՞լ է, չի փոխվել, իրենք գործ ունեն Հայաստանի Հանրապետության հետ: -Պարո՛ն Ռուստամյան, կա՞ն արդեն…

Դաշնակցության յոթ կետերը նորություն չեն

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Մենք բավականին հարափոփոխ ժամանակներ ենք ապրում, և ինձ առաջին հերթին հետաքրքրում է այն, թե Դաշնակցության առաջադրած 7 կետերը, որոնց շուրջ անհամաձայնություններ առաջացան իշխանության ուժերի հետ, և արդյունքում կուսակցությունը կոալիցիա չկազմեց Հանրապետականի հետ, այդ 7 կետերը որևէ ձևով համաձայնեցվե՞լ են Ձեր ընդդիմադիր ընկերների…

Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի կամավոր

ԱԺ-ում ընթացող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ թեև ՍԴ դատարանը դրանք ճանաչել է հակասահմանարդական, այսօր էլ մի շարք կազմակերպություններ շարունակում են մարդկանց ստիպել այդ վճարները կատարել: «Դրանք պետք է լինեն ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով»,- նշեց Մինասյանը՝ շարունակելով, որ ըստ օրենքի՝ անգամ…

ՀՅ Դաշնակցության մոտեցումն այլ է

ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը Հարգելի խորհրդարան Հանրապետության նախագահի ստեղծած մասնագիտական հանձնախումբը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ է մշակել: Փորձել են վեր հանել ներկայիս համակարգում առկա բացերն ու թերությունները և դրանք վերացնելու առաջարկներ ներկայացնել: Մի դեպքում՝ բարելավել գործող կիսանախագահական համակարգը, մյուս դեպքում՝ անցում կատարել խորհրդարանականի, քանի որ կիսանախագահականի պարագայում հնարավոր չէ բոլոր հարցերին լուծում…

Կուտակայինը պետք է լինի ցանկալի պայմաններով

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցը tert.am-ին -Պարո՛ն Ռուստամյան, Կուտակայինի մասին նոր նախագիծը ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծելու: – Երեք հարց է լուծում. պարտադիրի խնդիրն է լուծում, գումարները, որոնք գործատուների մոտ են, դրանց վերադարձնելու խնդիրն է լուծում, գումարները, որոնք փոխացվել են կառավաիչներին՝ հիմնադրամներին, այդ գումարների ճակատագրի խնդիրն է լուծում: Մերը ավելի հստակ է,…

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը

Դաշնակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը, քանի որ արդյունքը կանխորոշված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ իր կարծիքով, Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունեցող անձնավորություն է, նրա հետ շատ երկար տարիներ ՀՅԴ-ն աշխատել է եւ լավ ճանաչում են միմյանց: Նրա խոսքով՝ Գալուստ Սահակյանը…

ԱԺ նախագահի ընտրություններում ոչ իշխանական չորս ուժերը հնարավոր է հանդես գան միասնական դիրքորոշմամբ

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանի նախագահի պաշտոնին առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: «Մենք քառյակի նախորդ նիստում որոշեցինք, որ ԱԺ նախագահի հետ կապված պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ, և երկուշաբթի կփորձենք ստանալ այդ դիրքորոշումը»,-ասաց Աղվան Վարդանյանը: yerkir.am Կառավարությունը խոստացել է կուտակայինի…