Հ.Յ.Դ. Հայաստան

Ովքեր հակառակ քայլեր են կատարում, իշխանության դրածոներն են, ականներն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: – Պարոն Ռուստամյան, ոչ իշխանական ուժերը եր՞բ են առաջին դեմքով հանդիպելու: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նման հարց էր բարձրացրել: – Մենք համարում ենք, որ դա պետք է լինի ճիշտ պահին և հետագա քայլերի համար հանդիսանա անհրաժեշտ խթան: Հիմա դրա անհրաժեշտությունը որպես այդպիսին չկա, որովհետև…

Ճիշտ կլիներ, որ Սիրիա մեկնեին նաև այլ խմբակցություններից ներկայացուցիչներ

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Սիրիայի Քեսաբ քաղաք են մեկնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ովքեր Երևան վերադառնալուց հետո կզեկուցեն Քեսաբում տիրող իրավիճակի մասին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ ուրախ է, որ Սիրիա…

Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե Հայաստանը որքան հարստություն ունի

ԱԺ նիստում «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորում է օրենքի ընդունումը, թեև այն ուշ է ներկայացվել կառավարության կողմից: Կաևորում է օրենքը, որովհետև մինչ օրս չենք ունեցել պետական գույքի կառավարման մասին հիմնարար օրենք: Սակայն, ըստ պատգամավորի, օրենքի նախագիծը թերի է, դրանում կան հակասություններ: Խոսքը վերաբերում…

Հայ մարդը կարող է իր իշխանությունն իրացնել սեփական հայրենիքում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազատության հրապարակում խոսք ուղղեց «Դեմ եմ պարտադիրին» հանրահավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ շատ ոգևորված է այդ պայքարով, որովհետև համոզված է` այն չի կարող հաջողություն չունենալ: «Առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ ժողովուրդն իր պահանջը վերածի իրական պայքարի: Պետք է անել ամեն ինչ, որ մեր չքնաղ հայրենիքում հաստատվի մի…

ՀՅԴ-ն ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպման ֆորմատը քննարկելի է համարում, ԲՀԿ-ն կարծում է՝ հարցն առաջնորդների տիրույթում է

Ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպումը կախված է նպատակահարմարությունից և առաջնորդների որոշումից: Այս մասին Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս էր հայտնել, որ կկայանա չորս ուժերի ղեկավարների հավաքը, որը թույլ կտա շտկել որոշ անհարթություններ և հաղթահարել որոշ տարաձայնություններ։ Իսկ…

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները ընդհանուր հայտարարի են եկել

Այսօր Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները դռնփակ հերթական նիստի արդյունքում որոշում են կայացրել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: Այդ նպատակով մեկնարկելու է ստորագրահավաք` կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախագիծը ապրիլի 28-ի ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնելու համար: Նաեւ որոշում է կայացվել մասնակցել «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին, որը տեղի է ունենալու մարտի 22-ին:

Ֆինանսների նախարարը մանիպուլյացիայի է ենթարկում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը վստահ է, որ կառավարությունը և նրա առանձին անդամներ ցնցումների մեջ են, դա արդեն ակնհայտ փաստ է, և չկարողանալով պատասխանել քաղաքացիական ակտիվիստներին եւ քաղաքական ուժերին, վերջիններիս մեղադրում են չեղած կամ կեղծ գործողությունների մեջ: Yerkir.am-ի հետ զրույցում Մինասյանը հայտարարեց, որ թե մարտի 7-ի բողոքի ակցիայի, թե մնացած բոլոր բողոքի ակցիաների հիմնական…

Վերջնական ելքը չպետք է թողնել այնտեղ, որ հասարակության համբերությունը հատի

Արծվիկ Մինասյանը՝ «կուտակայինի» դեմ ընդվզման մասին Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չի կարծում, բայց նաև` չի բացառում, որ ապրիլին ԱԺ նիստերի սակավությունը պայմանավորած է նրանով, որ իշխող մեծամասնությունը փորձում է «նոսրացնել» առաջիկա ամիսը՝ թույլ չտալով խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել՝ մարտի 28-ից հետո ակնկալվող` «կուտակայինի» հետ կապված ընդվզումներին ընդառաջ։ Նա հարց…

Ինչու է ձգձգվում ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության գործընթացը

Դաշնակցությունը շատ լավ է պատկերացնում, որ կա հանրապետական մեծամասնություն և կոալիցիա, և բոլորին հուզում է այն հարցը՝ ի՞նչ է փոխվելու, եթե կառավարության հրաժարականից հետո նշանակվի մեկ այլ կառավարություն, մեկ այլ վարչապետ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվելու կառավարության փոփոխությունից, եթե հանրապետական մեծամասնությունը կառավարության նշանակումներն անելու է հանրապետական…

«Կոնսենսուս -1», որտեղ «-1»-ը ՀՀԿ-ն է

«Հրաշալի քառյակ» անվանումը ստացած չորս ոչ իշխանական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» մեկ միասնական օրակարգ ձևավորելու պատրաստակամության մասին արդեն հայտնել են: Քաղաքական այս ուժերը ունեն սկզբունքորեն տարբեր մոտեցումներ մի շարք հարցերում, սա սակայն իրենց չի խանգարի ձևավորել մեկ միասնական օրակարգ՝ համոզված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեր մոտեցումը հիմնված է հետևյալ պարզ տրամաբանության…