
Որևէ խոչընդոտ չկա, որ ՀՅԴ-ն մտնի այս ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը. ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն կմասնակցի՞ Երեւանի ավագանու ընտրություններին: «Մասնակցության հարցը կլուծի Գերագույն մարմինը, որովհետև շատ խնդիրներ կան` այս պայմաններում ի՞նչ ձևով ենք գնում ընտրության` մասնակցության նախկին ձևաչափո՞վ, թե՞ ինչ-որ նոր ձևաչափով:…















