
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՅԴ-ն հանկարծ որոշեց միանալ հեղափոխական շարժմանը, նշեց. «Երբ սկսվեց հեղափոխական շարժումը ՀՅԴ-ն գտնվում էր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ, ֆորսմաժորային իրավիճակը նկատի ունենալով՝ մենք հանդես եկանք մի քանի հայտարարություններով, որտեղ առաջարկում էինք իրավիճակից դուրս գալու ելքերը և ճանապարհային քարտեզը, փորձել ենք լուծումները գտնել…














