
Ավարտվել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորների հանդիպումը: Հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստն էր, օրակարգում մեկ հարց էր՝ հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում: «Պարոն Արմեն Սարգսյանը կարճ ելույթով հանդես եկավ, ներկայացրեց իր պատկերացումները ոչ միայն նախագահի…














