Հ.Յ.Դ. Հայաստան

Տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հաղթողների պարգևատրումը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը: Մրցույթն անցկացվում է նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», Բնագիտական…

Անհատույց ֆինանսական աջակցություն Շիրակի մարզի անօթևան ընտանիքներին

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի 12-ին Շիրակի մարզի գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների տրամադրեց անհատույց ֆինանսական աջակցություն բնակարանային խնդրի լուծման համար: «Ես ուզում եմ հստակ նշել, որ այն միտքը, թե պետությունը ձեռքերը լվանում է անօթևանության խնդրի լուծման առումով, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Հնարավորությունների սահմաններում կրկին միջոցներ են ուղղվելու այս խնդրի կարգավորման համար»: Շիրակի մարզպետը…

Թանկացումներն ազդեցություն են ունենում բոլորի վրա

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ: – Պարոն Վարդանյան, ԱԺ-ն երեկ ընդունեց գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ ՀՀ պետական բյուջեն, որում չի երևում երկրում աղքատության նվազեցման որևէ միտում՝ թոշակները չեն բարձրացվում, նպաստները չեն ավելացվում, նվազագույն աշխատավարձն էլ մնում է նույնը։ Ձեր կարծիքով՝ այս առումով ի՞նչ է սպասվում հաջորդ տարի։ –…

Հաջորդ տարվանից ֆինանսավորվելու են համայնքներից եկած ու արդյունք ապահովող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջնահերթ խնդիրը 2018-ից սկսած մեծ արագությամբ համայնքներում ենթակառուցվածքային հարցերին լուծումն տալն ու ծայրամասերում բիզնես ծրագրերի իրագործումն է: Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Լոքյանը: «Չի լինի տնտեսական զարգացում, եթե մենք չլուծենք համայնքի ենթակառուցվածքների խնդիրը՝ ճանապարհ-լույս-գազ-ջուր և այլն: Պետությունն այսօր տարբեր միջազգային կազմակերպություններից և իր բյուջեից հսկայածավալ գումարներ է…

Նախագահը մասնակցել է տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի…

Դավիթ Լոքյանի մասնակցությամբ Դիլիջանում մեկնարկել է ՀՀ համայնքների խորհրդաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մասնակցությամբ այսօր Դիլիջանում մեկնարկել է ՀՀ համայնքների խորհրդաժողովը։ ՀՀ ՏԿԶ նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են մարզպետներ, բազմաթիվ համայնքապետեր, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետերի Դաշնագիր-Արևելք» ծրագրի, համայնքներում էներգաարդյունավետության, «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» և այլ ծրագրերի ներկայացուցիչներ: Ողջունելով արդեն ավանդական դարձած 6-րդ…

ԱԺ-ն հաստատեց 2018թ. պետբյուջեն

ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը՝ 64 կողմ, 35 դեմ քվեարկությամբ: Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունները: Բյուջեի քվեարկությանը ներկա էին նաև կառավարության անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Նշենք, որ փոփոխված նախագծով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Human Rights Watch-ի ներկայացուցչին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ասոցացված տնօրեն Ջեյն Բյուքենընին: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը բարձր է գնահատել Human Rights Watch-ի հետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և…

Գյումրին վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ

Սպիտակի երկրաշարժից անցել է 29 տարի: Կորուստը ոչ միայն մարդկային էր, այլ նաև նյութական: «Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ամփոփելով անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ թեև դանդաղ, բայց շատ բան փոխվել է այս ընթացքում: «Տարերքի հասցրած ավերածությունների հետքը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են…

Քննարկվել են համընդհանուր ներառականության անցման հետ կապված հարցերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կրթության համակարգին ցուցաբերված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: USAID-ին աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և…