Հ.Յ.Դ. Հայաստան

Տրամադրվող գումարների կրճատումը չի ազդի մատուցվող ծառայությունների որակի վրա

Աղվան Վարդանյանը՝ 2018 թվականի բյուջեի մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նորմալ է վերաբերում այն հանգամանքին, որ 2018 թվականին բարձրացվել է պետական ապարատի աշխատակիցներին տրամադրվող գումարը՝ այն ֆոնին, երբ կրճատվել են, կրթության, սոցիալական և առողջապահական ոլորտի ծախսերը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ պետական ապարատի մեջ մտնում են նաև առողջապահության, սոցիալական և կրթական ոլորտի…

Վերահսկիչ պալատի փոխնախագահը` ստուգումների մասին

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը Վերահսկիչ պալատի փոխնախագահ Արա Նռանյանը, ներկայացնելով նախատեսված ծախսերը, ասաց, որ ՎՊ-ին բյուջեի նախագծով կհատկացվի 1մլրդ 79 մլն դրամ, եւս 2 տոկոս էլ՝ պահուստային ֆոնդից: Արա Նռանյանի խոսքով` ՎՊ-ն շենքային պայմանների խնդիր ունի, եւ ըստ այդմ տարածքի ավելացման համար հատկացվել է գումար. «Ամեն անգամ առիթը օգտագործում ենք եւ ասում,…

ՀՅԴ նվիրատվությամբ գյումրեցի ևս մեկ ընտանիք բնակարան ունեցավ

«Գյումրին առանց տնակների» նախաձեռնության հերթական ձեռնարկներից մեկը հաջողությամբ պսակվեց և «Մեկ կուսակցություն, մեկ բնակարան» ծրագրի շրջանակներում, ՀՅԴ կուսակցության նվիրատվությամբ նոյեմբերի 2-ին բնակարանամուտ տոնեց Երանոսյանների յոթ անձից բաղկացած ընտանիքը: Երանոսյանների հետ ուրախությունը կիսելու էին եկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար…

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների նոր փուլ է իրականացվում

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Նախարարը, նրան ուղեկցող աշխատանքային խումբը, որի կազմում եղել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի մասնագետները հետևել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների ընթացքին, ծանոթացել դրանց իրականացման արդյունքում արձանագրված…

Եթե ՀԷԿ ունենայի, կնվիրեի Հայաստանին

ՀՀ բնապահապանության նախարար Արծվիկ Մինասյանն հոկտեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե ինքը ՀԷԿ ունի: «Ես չգիտեմ` այդ լրատվամիջոցի մտքի արգասիքը մինչև ուր կարող է գնալ: Շնորհակալ կլինեի, եթե ունենայի նման բան»,- ասաց նախարարը: Հարցին՝ կցանկանայի՞ք ՀԷԿ ունենալ, նա պատասխանեց. «Իհարկե, նվեր կտայի Հայաստանին, Հայաստանի Հանրապետությունը շահույթ կունենար»: Մինասյանն այդ…

Ում էր ձեռնտու Խոսրովի արգելոցում հրդեհը

«Մեզնից պահանջվող տեղեկատվությունը մենք տրամադրել ենք, գործը նորմալ ընթացքով ընթանում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով Խոսրովի արգելոցում հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին: Նախարարը հերքում է լուրերը, որ հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ իր եւ արտակարգ իրավիճակների նախարարի կարծիքները չեն համընկնում: Նա պնդում է`հրդեհի պատճառը չի կարող լինել բնական երեւույթ,…

Սահմանամերձ համայնքներն առավել խոշորածավալ օժանդակություն են ստանում

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ իր նախարարության բյուջետային ծախսերը բավականին պարզ են 2018 թվականի համար: «Համայնքներին տրամադրելու ենք բյուջեի եկամուտների 4%-ը: Նախարարության ծրագրերից խոշորը «Աճի բևեռներ» քաղաքների զարգացման ծրագրերն են, որոնք սկսված են Գյումրիում և Ջերմուկում: Ծրագրի նպատակն է ունենալ քաղաք, որը գրավիչ է»,-…

ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստ

Հաղորդագրություն 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործուեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ…

Հանդիպում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Հանդիպմանը մասնակցել է նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ շատ կարևոր և ապագային միտված հանդիպում է, որը համագործակցության…

Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

Հոկտեմբերի 31-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նրանք շրջել են մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից: Ծրագիրը ՀՀ կառավարության աջակցությամբ և…