Հ.Յ.Դ. Հայաստան

Տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը

«Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական հարցերին եւ մասնավորապես վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկվա ասուլիսին, որի ժամանակ ամփոփեց իր գործունեության 100 օրը, պարոն Վարդանյանը նշեց՝ թեև ծանրաբեռնված է եղել ու չի կարողացել ամբողջությամբ հետեւել ասուլիսի բոլոր մանրամասներին, սակայն պատրաստվում է առավել հանգամանալից ծանոթանալ ներկայացված ցուցանիշներին: Այս պահին Աղվան Վարդանյանը առաջին հերթին առանձնացրեց վարչապետի կողմից դրսեւորած նման լայնածավալ…

Քննարկվել են Վանաձորում ներդրումային հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Վանաձորում ներդրումային հնարավորություններին` քաղաքային զարգացման բևեռների հիմնման ընդհանուր ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԱ առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական…

Ջավախքի դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար կձեւավորվի աշխատանքային խումբ

Տոներից հետո Հայաստանի եւ Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ հուշագիր կստորագրվի կրթության ոլորտում առկա ջավախահայության բարձրացրած խնդիրները լուծելու համար աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել երկու երկրների…

Նախարարությունում նախատեսվում է մեկ նոր կենտրոն բացել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում 2017-ին կրճատումներ չեն լինի, ավելին ՝ նախատեսվում է մեկ նոր կենտրոն բացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Նախարարությունում, բացի մեկ տեղակալից, այլ կրճատումներ չեն եղել և չեն լինելու: Նույնիսկ կարծում եմ, որ մենք կարիք ունենք մեկ-երկու նոր կառույցների ստեղծման: Նման…

Երկարամյա արդյունավետ գործունեության համար Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը պարգեւատրվել են

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Փոփոխությունների առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն

Մեր երկրում որակական փոփոխությունների առաջին սաղմերը նկատելի են, բայց արդյունքները դեռեւս էական չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` ամփոփելով 2016 թվականը: «Մեր երկրում որակական փոփոխություններ են սկսվել: Առաջին սաղմերը նշմարելի են, արդյունքները դեռեւս էական չեն, բայց որ ուղղությունը ճիշտ է ընտրված, եւ սաղմերը կան, ակնհայտ է: 2017 թվականը լինելու…

Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի պաշտպանական դիրքեր, շհորհավորել զինվորականներին Ամանորի առթիվ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս, Կոթի համայնքներ, եղել տարածաշրջանում տեղակայված զորամասի գումարտակում, որը սահմանի պաշտպանություն է իրականացնում: Նախարարը զրուցել է զինծառայողների hետ, շնորհավորել հայրենիքի սահմանները պաշտպանող զինծառայողներին: «Շնորհավորում եմ սիրելի զինվորականներ Ամանորի առթիվ, ցանկանում եմ, որ 2017 թ-ին կարողանաք անփորձանք ծառայություն իրականացնել, պաշտպանել…

ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ՊՆ զորամաս

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Ողջունելով և շնորհավորելով զորամասի զինվորներին և սպայական կազմին Ամանորի տոների առթիվ` բնապահպանության նախարարը շեշտել է. «2017թվականին պետք է ավելի հզորանանք, քանի որ ապրիլյան իրադարձությունները փաստեցին, թե որքան կարևոր է…

Կայացել է բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ հերթական քննարկումը

Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ հերթական աշխատանքային քննարկում-խորհրդակցությունն է կայացել բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում` նախորդ քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակիցներին ներկայացվել է երկու ծրագիր: Գերմանիայի միջազգային համագործակցության…

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Լոքյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորել է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Նախարարը միաժամանակ…