Լուրեր

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչը հանդիպեցաւ Պրիթիշ Գոլոմպիայի Արդարութեան նախարարարուհիին եւ բազմամշակութային հարցերու նախարարին հետ

Գանատայի Պրիթիշ Գոլոմպիա նահանգի Արդարութեան նախարարուհի Սուզան Անթոնի հրաւէրին ընդառաջելով, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչ Վահէ Անտոնեան, Մարտ 1-ին ներկայ գտնուեցաւ նահանգի արդարութեան նախարարարութեան Վանգուվըրի նոր գրասենեակի բացման հանդիութեան, որուն ընթացքին Վահէ Անտոնեան առանձնազրոյցներ ունեցաւ արդարութեան նախարար Սուզան Անթոնի և նահանգային բազմամշակութային նախարար Ճոն Եափի հետ, յատկապէս անոնց ուշադրութեան յանձնելով Վանգուվըրի հայ գաղութը…

Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի հանդիպումը Զուիցերիոյ դեսպանի հետ

Հինգշաբթի, 27 Փետրուարին Գանատայի Հայ Դատի յանձնախումբը հանդիպում ունեցաւ Գանատայի մօտ Զուիցերիոյ դեսպան Ուլրիխ Լեհնըրի հետ։ Հայ Դատի յանձնախումբի խնդրանքով կայացած հանդիպումին նպատակը՝ Զուիցերիոյ կառավարութեան կողմէ Տողու Փերինչեքի հարցով Մարդկային իրաւանց Եւրոպական դատարանի (ՄԻԵԴ) Եւրոպայի մէջ ցեղասպանութեան ժխտումին վերաբերեալ վճիռը բողոքարկելու իրաւունքի կիրարկման կարեւորութիւնը շեշտելն էր։ Գանատայի Հայ Դատի յանձնախումբը դեսպանին փոխանցեց գանատահայութեան եւ համայն…

Գերմանիայում ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել

Փետրվարի 28-ին և մարտի 1-ին, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Քյոլնում Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիո թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի և թեմական խորհրդի անդամների հետ։ Դեսպանը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել Գերմանիայի հայկական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նա նաև մասնակցել է ԳԵրմանահայոց Կենտրոնական Խորհրդի նորընտիր վարչության առաջին նիստին։ Քննարվել են…

Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը Վրաստանի վարչապետին հարց է ուղղել Ջավախքի վերաբեյալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս օրերին պաշտոնական առաջին այցով գտնվում է Վաշինգտոնում: Նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Ատլանտյան խորհրդում Ղարիբաշվիլիի հրապարակային առաջին ելույթի ընթացքում նրան Ջավախքի վերաբեյալ հարց է ուղղել Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցիչը։ Հարցը վերաբերել է Ջավախքում նախորդ իշխանությունների խտրական քաղաքականության պատճառով տնտեսական ծանր պայմաններին եւ փորձ…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը ԱԺ-ում կրկին բարձրացրեց գազի գինը

Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԼՂՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը եւս մեկ անգամ բարձրացրեց գազալցակայաններում գազի գնի հարցը: ԱԺ դաշնակցական պատգամավոր Կամո Բարսեղյանը կառավարությանը հիշեցրեց, որ մի քանի անգամ հարցը բարձրացվել է խմբակցության կողմից, սակայն առ այսօր որեւէ էական քայլեր չի ձեռնարկվել: Եվ հարց է ուղղել կառավարությանը, թե ինչ աշխատաքներ են տարվում այդ ուղղությամբ: Արտադրական…

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին եւ առաջնորդվելով Խորհրդային Միության սահմանադրությամբ, ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից…

Այցելություն Յոհաննես Լեփսիուսի տուն թանգարան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանը երկուշաբթի` փետրվարի 24 -ին այցելել է Պոտսդամ քաղաքում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն թանգարանը, որտեղ տեղադրված է նաև նրա անվան հասարակական և գիտական հաստատությունը, որը հանդիսանում է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և միջազգային ճանաչման համար պայքարող կարևոր հաստատություն: ՀՀ Դեսպանը հանդիպել է հաստատության ղեկավարության հետ: Քննարկվել են համատեղ միջոցառումների ծրագրեր:

ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէն Ընդունեց Փոփոխութիւն Եւ Բարեկարգում Համախմբումի Նախարարները

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան, Աւետիս Կիտանեան եւ ուժանիւթի ու ջուրերու հարցերու նախարար Արթիւր Նազարեան երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախարարները` Ժըպրան Պասիլը, Ռոնի Արայժին եւ Էլիաս Պու Սաապը: Հանդիպումին ընթացքին Կեդրոնական կոմիտէն շնորհաւորեց նախարարները նոր կառավարութեան կազմութեան առիթով: Քննարկուեցան նաեւ լիբանանեան իրադարձութիւնները: aztagdaily.com

Յունաստանի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ժողովրդային հանդիպում մը կազմակերպեց ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդական հարցերու նախարարի հետ

Յունաստանի մօտ ՀՀ դեսպանութեան եւ Յոյն-Հայ բարեկամութեան միութեան հրաւէրով, Աթէնք կ’այցելէ ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդական հարցերու նախարար Նարինէ Աղապալեանը, որ ելոյթ պիտի ունենայ վաղը Չորեքշաբթի 26 Փետրուար 2014ին, Արցախին նուիրուած կլոր սեղանի զրոյցի մը։ Նախարարուհիի այցելութեան բարեպատեհ առիթով, ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ժողովրդային հանդիպում մը կազմակերպեց երէկ, Երկուշաբթի 24 Փետրուարի երեկոյեան, Ֆիքսի «Արամ Մանուկեան» ակումբի…

ՀՅԴ-Ն դեմ է իշխանության առաջարկին

ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր անհամաձայնությունը հայտնեց քաղաքական մեծամասնության այն առաջարկին, որ գազամատակարարման հարցով խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ պետք է անցկացնել: «Ինչո՞ւ է փակ, ի՞նչ տրամաբանությամբ: Եթե կան այնպիսի հարցեր, որ պետք է տվյալ նիստը փակ անցկացնել, դա հասկանալի է, բայց մնացած դեպքերում ինչո՞ւ է անցկացվում փակ: Թող չթվա, թե…