
Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ-ի (Հայաստանի Ազգային Սկաուտական կազմակերպություն ) Բյուրականի բանակավայրում կայացավ Հ․Մ․Ը․Մ․-ի 100-ամյակին նվիրված հուշաքանդակի բացման հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվելու է Հ.Մ.Ը.Մ.-ի` Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության մեկդարյա հոբելյանը: Այդ շրջանակներում հայրենիք է ժամանել 3000 Հ.Մ.Ը.Մ.-ական: Պատմական բանակմանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 1200 սկաուտներ: Հուշաքանդակը, որի վրա արձանագրված է Հ․Մ․Ը․Մ․-ի…















