
Այսօր խորհրդարանը քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Համաներման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց 72 կողմ ձայնով: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համաներումը միշտ էլ դրական երևույթ է, որովհետև մարդասիրական ակցիա է, և բնական է, որ իրենք կողմ էին քվեարկելու: «Իհարկե, տուժողների իրավունքները…















