Լուրեր

Արդարութեան Քայլարշաւ՝ Աւելի Քան 40,000 Հոգիի Մասնակցութեամբ

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հայոց Ցեղասպանութեան համագաղութային յանձնախումբին կազմակերպութեամբ, Երեքշաբթի, Ապրիլ 24ի յետմիջօրէին տեղի ունեցաւ Արդարութեան քայլարշաւը, որուն մասնակիցները «ՓենՓըսիֆիք» զբօսայգիէն քալելով՝ հասան մինչեւ Լոս Անճելըսի Թուրքիոյ հիւպատոսարան, դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը ուրանալու Անգարայի քաղաքականութիւնը եւ անյապաղ վնասուց հատուցում պահանջելով։ Հիւպատոսարանը, որ աւելի քան չորս տասնամեակներէ ի վեր, ամէն Ապրիլ 24ի ականատես դարձած է այս հաւաքներուն, այս տարի…

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Պատասխանած Է Թրամփի Ուղերձին

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեան պատասխանած է նախագահ Տանըլտ Թրամփին` ապրիլ քսանչորսեան ուղերձին մէջ «ցեղասպանութիւն» եզրը չօգտագործելուն ու «Մեծ եղեռն» արտայայտութեամբ սահմանափակուելուն համար: «Ասպարէզ» կը հաղորդէ, որ Համբարեան յայտնած է, թէ Թրամփ առաջնորդուած է «Նախ Թուրքիան» մօտեցումով: «Իր տարեկան ապրիլքսանչորսեան յայտարարութեան մէջ նախագահը անգամ մը եւս աջակցեցաւ Անգարայի յանցաւոր վարչակարգին եւ արդարացիօրէն…

Հաւաքական Յիշողութեան Եւ Պահանջատիրութեան Երթ` Պուրճ Համուտէն Անթիլիաս

23 ապրիլի երեկոյեան ժամը 6:30-ին, կազմակերպութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն, Պուրճ Համուտէն ընթացք առաւ հաւաքական յիշողութեան եւ պահանջատիրութեան երթը` դէպի Անթիլիասի մայրավանք` ի յարգանս 103 տարի առաջ Հայոց ցեղասպանութեան զոհ գացած մէկուկէս միլիոն սուրբ նահատակներուն եւ ի վերանորոգութիւն անոնց կտակին` մինչեւ վերջին շունչ պայքարելու մեր անժամանցելի իրաւունքներու ձեռքբերման համար: Խորհրդաւոր ջահերթը ժամը շուրջ 8:30-ին հասաւ…

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարուայ առթիւ ոգեկոչման շաբաթօրեակ ուրուկուահայ գաղութէն ներս

Մեծ Եղեռնին նուիրուած ոգեկոչման ձեռնարկները ընթացք առին Մօնթէվիտէոյի մէջ, Կիրակի 22 Ապրիլին Ս. Ներսէս Շնորհալի Եկեղեցին, Արցախի մէջ ինկածներու հոգեհանգստեան պաշտօնով, որմէ անմիջապէս ետք ՀՄԸՄ-ԿԱՄՔ և ԵՐԵՒԱՆ-50 սկաուտական խումբերը, յատուկ արարողութեամբ յարգանքի տուրք մատուցեցին մեր Սուրբ Նահատակներու յուշակոթողի դիմաց, որմէ ետք ներկայ ժողովուրդի հետ ծաղիկներ խոնարհեցին մեր բիւրաւոր նահատակներու յիշատակին։ 24 Ապրիլ Երեքշաբթի առաւօոտեան ժամը…

Ջահերով երթ Արցախում

Ապրիլի 23-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության զոհերի 103-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերթ: «Ապրելու ապրիլ» խորագիրը կրող ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Նախքան երթը եկեղեցում տեղի է ունեցել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն, ելույթ է ունեցել Արցախի…

Պահանջատիրության ջահը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

Ներքաղաքական իրավիճակի պատճառով ապրիլի 23-ին այլ ձեւով, բայց ավանդական ջահերով երթ, այդուամենայնիվ, տեղի է ունեցել: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ Երիտասարդական միությունների անդամներն ու իրենց միացած երիտասարդներն այսօր էլ խորհրդանշական կրակով են լուսավորել Ծիծեռնակաբերդի բարձունքը` ի նշան Հայոց պահանջատիրության: Երիտասարդներին ուղեկցող հոգեւորականները հոգեհանգստյան կարգ են մատուցել, աղոթել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի, նաեւ մեր երկրի…

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինիս երկխոսության կոչ է արել։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայլեյանի կալանավորման օրակարգով Ազգային Ժողվի արտահերթ նիստ չի նախատեսվում եւ նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցը չի ընդգրկվելու խորհրդարանի օրակարգ։ Առավել մանրամասն՝ «Երկիրն այսօր»-ի ՝ ժամը 13։00-ի արտակարգ թողարկման ընթացքում։…

Հաղորդագրություն. Ջահերով երթ այսօր տեղի չի ունենա

Հայտնում ենք, որ նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակիը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերիդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ: 23.04.2018 թ.

Հայոց Ցեղասպանութեան 103-Ամեակի Ոգեկոչման Հսկում Լաւալի մէջ

Հ.Յ.Դ. Գ.Ե.Մ. Լեւոն Շանթ եւ Լաւալի Բեկոր Աշոտ մասնաճիւղերու կազմակերպութեամբ՝ Ուրբաթ երեկոյեան ժամը 8:00ին, Լաւալի Հայոց ցեղասպանութեան նուիրուած յուշարձանին շուրջ, տեղի ունեցաւ հսկում՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 103րդ ամեակին։ Ներկայ էին Քէպէքի ազգային ժողովի անդամ՝ պատգամաւոր Կուի Ուլէթ, Լաւալի քաղաքապետարանի անդամներ՝ Vasilios Karidogiannis, Aglaia Evelakis ու Roland Dick, Լաւալի Ռէնօ շրջանի ներկայացուցիչ՝ Արամ Ելակօզ, Հ.Յ.Դ. Բիւրոյի…

Նախագահին Եւ Քոնկրեսին Կոչեր Կը Կատարուին՝ Ճանչնալու Ցեղասպանութիւնը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Չորեքշաբթի, Ապրիլ 18ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Քոնկրեսի շէնքէն ներս տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման տարեկան հաւաքը, մասնակցութեամբ Ներկայացուցիչներու տան եւ Ծերակոյտի անդամներու։ Քոնկրեսի Հայկական համախմբումին կողմէ կազմակերպուած ձեռնարկի մասնակիցները կոչեր կատարեցին նախագահ Տանըլտ Թրամփին եւ Քոնկերսին, որ վերջ տան Ցեղասպանութեան ճանաչման հարցով թրքական ճնշումներուն տեղի տալու…