Լուրեր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Յայտարարեց Իր Թեկնածուները «Միասնաբար` Ամբողջ Լիբանանի Համար» Կարգախօսին Լոյսին Տակ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին հրաւէրով երէկ կէսօրէ ետք ժամը 2:30-ին «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին յայտարարուեցան ՀՅԴ-ի թեկնածուները, որոնք պիտի մասնակցին 2018-ի երեսփոխանական ընտրութիւններուն: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն յայտարարեց Մեթնի եւ Պէյրութի Ա. ընտրաշրջանի իր թեկնածուները` աւելցնելով, որ Զահլէի թեկնածուին պարագան տակաւին քննարկելի է: Թեկնածուներու յայտարարութեան կողքին ներկայացուեցաւ նաեւ…

Ցուցարարներ Ծեծած Էրտողանի 15 Թիկնապահներէն 11ին Դէմ Ամբաստանութիւնները Ետ Քաշուած Են

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ, «Ուոլ Սթրիթ Ճըրնըլ».- Միացեալ Նահանգներու դաշնակցային դատախազութիւնը գաղտնաբար կասեցուցած է անցեալ տարի մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ խաղաղ ցուցարարներ ծեծած Թուրքիոյ նախագահի 15 թիկնապահներէն 11ին քրէական հետապնդումը՝ պնդելով, որ անոնց մէկ մասը սխալ կերպով ամբաստանուած էր, իսկ միւս մասին դէմ բաւարար փաստեր չկան։ Թիկնապահներուն բռնարարքները եւ անոնց հետապնդումը յաւելեալ լարուածութիւն ստեղծած էին արդէն իսկ ոչ նախանձելի…

Յայտարարութիւն

Արդէն իսկ յայտարարուեցան Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուներուն անունները` Յակոբ Բագրատունի (Մեթըն), Յակոբ Թէրզեան, Ալեքսանտր Մաթոսեան եւ Սերժ Չուխատարեան (Պէյրութ 1)։ aztagdaily.com

Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է հանրակրթական դպրոցներում աշխատող միջին մասնագիտական կրթություն ունեցող շուրջ 3000 ուսուցիչների` բարձրագույն կրթություն ստանալու ժամկետը երկարացնել ևս 5 տարով: Վարչապետը հարցրեց` հնարավո՞ր է, որ դրանից հետո էլի երկարացվի այդ ժամկետը: ԿԳ նախարարը պատասխանեց, որ չի կարծում, թե…

Նախագահ Բակօ Սահակեան Հանդիպում Ունեցաւ ՀՅԴ Պատուիրակութեան Հետ

Հայ քաղաքական կուսակցութիւններու ղեկավար կազմերուն հետ ունեցած հանդիպումներուն ծիրին մէջ, երէկ` չորեքշաբթի, 21 մարտի յետմիջօրէի ժամը 2:30-ին, Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան հանդիպում ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի եւ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութեան հետ: Արցախի Հանրապետութեան նախագահին կ՛ընկերակցէին Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Մասիս Մայիլեան, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ…

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման նուիրուած գիտաժողովը կայացաւ Օթթաուայի, Թորոնթոյի եւ Մոնթրէալի մէջ

Մարտ 13-15, Օթթաուայի, Մոնթրէալի եւ Թորոնթոյի մէջ կայացաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին նուիրուած գիտաժողով մը՝ «Ցեղասպանութենէն պետականութիւն. 900 օրուան հանրապետութիւնը» թեմայով: Գիտաժողովը կազմակերպուած էր ՀՅԴ «Արմէն Գարօ» Ուսանողական միութեան կողմէ, համագործակցութեամբ՝ Գանատայի մէջ գործող զանազան հայ ուսանողական միութիւններու։ Խորհրդաժողովի զեկուցաբերներն էին UCLA համալսարանի փրոֆեսոր եւ պատմաբան դոկտոր Ռիչըրտ Յովհաննիսեան, UCLA համալսարանի փրոֆեսոր, հեղինակ եւ գիտաշխատող…

Հայաստանի Հանրապետութեան Հիմնադրութեան 100-ամեակի Համահայկական Համաժողովին Բացումը Կատարուեցաւ Անթիլիասի Մայրավանքին Մէջ

Չորեքշաբթի, 21 մարտ 2018-ին, առաւօտեան ժամը 9:00-ին, Անթիլիասի մայրավանքին մէջ ընթացք առաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի եռօրեայ համաժողովը: Համաժողովը կը հովանաւորէ Արամ Ա. կաթողիկոս` ներկայութեամբ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի: Համաժողովը կը վարեն նախագահներ փրոֆ. Ռիչըրտ Յովհաննէսեան, փրոֆ. Աշոտ Մելքոնեան եւ Երուանդ Փամպուքեան: Համաժողովին կը մասնակցին Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի զանազան…

Հուշ-երեկո` նվիրված Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-ամյակին

Մարտի 21-ին ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնոթյամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-ամյակին նվիրված հուշ-երեկո: Լեփ-լեցուն դահլիճում էին ՀՅԴ ղեկավար մարմինների անդամներ, շարքային դաշնակցականներ, մեծ թվով երիտասարդներ, Խաժակ Տեր-Գրիգորյանի հարազատները, հյուրեր: Միջոցառումը մեկնարկեց Խաժակ Տեր-Գրիգորյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմով, որտեղ մանրամասն խոսվում էր հայրենիքում Դաշնակցության վերահաստատման առաջին տարիների և այդ…

Արցախի նախագահը Բեյրութում հանդիպել է հայկական ավանդական կուսակցությունների անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում…

Կստեղծվի լիազոր մարմին, որը կկանոնակարգի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները

ԱԺ հերթական նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» ՀՀ օրենքում և կից փաթեթում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա` օրենքով փորձում են ՀՀ-ում կանոնակարգել կոշտ կենցաղային թափոնների կառավարումը, վարչական իրավախախտումները, ինչպես նաև պրոցեսի կառավարման լիազորությունների հստակեցումն ու աղբահանության, սանիտարական մաքրման գործառույթները, որոնք պետք է…