Լուրեր

Դաշնակցականները հարգանքի տուրք մատուցեցին անկախ պետականության նահատակների հիշատակին

Փետրվարյան ապստամբության տարեդարձի օրը բոլշեւիկյան բռնապետների կողմից կացնահարված ու սպանված Հայաստանի առաջին հանրապետության ականավոր գործիչների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Դաշնակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել մեր անկախ պետականության նահատակների, օտար բռնության ու անարդարության դեմ ընդվզած հերոսների հիշատակին։

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները հանդիպել են Արցախի հասարակական կազմակերպությունների հետ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի դիտորդական առաքելության անդամները փետրվարի 18-ին հանդիպել են Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում եվրոպական 8 երկրներից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հանրաքվեի քարոզարշավի ընթացքի, սահմանադրության նախագծին քաղաքացիների իրազեկվածության և այլ հարցերով: aparaj.am

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում: Դրանց մի մասը մշտական ցուցադրության է ներկայացված, մյուս մասը պահվում է արխիվներում: Ցուցանմուշները կարեւոր տեղեկություններ են փոխանցում հայ ժողովրդի պատմության այս շրջանի մասին: 1921 թվականի փետրվարի 19-ին վերագրավված Երեւանը ցնծում էր: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վարացյանը հիշում էր, որ մարդիկ իրենց պատշգամբները զարդարել էին…

Փետրվարի 16-ին Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա…

Ֆրանսուա Հոլլանտ. «Կոտորածներու Ուրացումը Կը Նշանակէ` Արտօնել Նման Կոտորածներու Կրկնութիւնը» Պարգեւատրուեցաւ Շահան Արք. Սարգիսեան

Չորեքշաբթի, 8 փետրուարի երեկոյեան Փարիզի մէջ տեղի ունեցաւ Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդի 4-րդ տարեկան ընթրիքը, որուն ներկայ գտնուած են Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Ֆրանսուա Հոլլանտ, Ֆրանսայի պետական նախարարներ, շրջանային եւ քաղաքական բազմաթիւ անձնաւորութիւններ, իրաւաբաններ, յայտնի լրագրողներ եւ արուեստագէտներ: Քաղաքական բարձրաստիճան դէմքերէն յիշենք հանրապետութեան նախագահութեան ընկերվարականներու թեկնածու Պենուա Ամոն, Եւրոպական հարցերու պետական քարտուղար Հարլեմ Տեզիր, Փարիզի…

Այցելութիւն Արամ Ա. Վեհափառ Հայրապետին

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը` գլխաւորութեամբ երեսփոխան Յակոբ Բագրատունիի, այցելեց Արամ Ա. վեհափառ հայրապետին: Պատուիրակութեան մաս կը կազմէին Կեդրոնական կոմիտէի ընկերներ Յակոբ Հաւաթեան, Մելիք Գարագաւորեան եւ Ֆանարի շրջանի «Է. Ակնունի» կոմիտէի ներկայացուցիչ Րաֆֆի Տեմիրճեան: Հանդիպումի ընթացքին Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւնը վեհափառ հօր ներկայացուց ՀՅԴ 126-ամեակին առիթով կուսակցութեան յայտարարած առաջադրանքները, որոնց կարգին` հայեցի ինքնութեան պահպանման համար…

ՀՅԴ ցուցակը կորոշի Գերագույն Մարմինը

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ՀՅԴ ցուցակին։ Հարցին, թե որո՞նք են ՀՅԴ ցուցակի առաջին երեք անունները, նա պատասխանեց, որ ցուցակը չի կարող այս պահին հրապարակել, որովհետև դեռ չգիտեն ցուցակի դասավորվածությունը, այն քննարկման փուլում է, և դեռ ժամանակ կա մինչև փետրվարի 16-ը։ «Մեզ մոտ որոշում պետք է…

Հայ Դատը Եւ Միացեալ Նահանգներու Դեսպանը Կարծիքներ Կը Փոխանակեն Հայ-Ամերիկեան Առեւտրական Կապերուն Շուրջ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ դիւանագիտական ջանքերը համացանցին միջոցաւ ընդարձակելու շուրջ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան աշխատանքներուն ծիրէն ներս, «Ֆէյսպուք»ի միջոցաւ կարծիքներու փոխանակում տեղի ունեցած է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարիչ Արամ Համբարեանի եւ Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան Ռիչըրտ Միլզի միջեւ. ընթացքին շեշտուած է հայ-ամերիկեան առեւտրական կապերը ամրապնդելու եւ ներդրումներու ջանքերը…

«Ա­զատ Օր»ի նո­րո­գո­ւած կայ­քէ­ջ

Մեր թեր­թի հա­մա­ցան­ցա­յին է­ջի (www.azator.gr) այ­ցե­լու­նե­րը,1 ­Յու­նո­ւար 2017էն սկսեալ, ար­դէն վար­ժո­ւած են տես­նե­լու նո­րո­գո­ւած մեր կայ­քէ­ջին մէջ հրա­տա­րա­կո­ւած նիւ­թե­րը։ Ա՛յն, որ մեր այ­ցե­լու­նե­րուն հա­մար շատ հե­տաքրք­րա­կան եւ ու­սում­նա­սի­րե­լի է, հրա­պա­րա­կո­ւած տո­ւեալ­ներն են, որ կը փո­խան­ցո­ւին խմբագ­րու­թեան կող­մէ՝ նոր կայ­քէ­ջի ըն­ձե­ռած հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րուն մի­ջո­ցաւ։ Այդ­պէ՛ս, 1-31 ­Յու­նո­ւար 2017ին, մէկ ամ­սո­ւան ըն­թաց­քին, կայ­քէ­ջը 8255 հո­գիի այ­ցե­լու­թիւ­նը ա­պա­հո­ված է…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւն Մը Այցելեց Նախագահ Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ Րաֆֆի Աշգարեան, երէկ այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի, որուն հետ քննարկեց երկրին ընդհանուր իրավիճակը, յատկապէս լիբանանցիներուն ճշգրիտ ներկայացուցչութիւնը ապահովող ընտրական նոր օրէնքի մը շուրջ համաձայնութիւն գոյացնելու խորհրդակցութիւնները: aztagdaily.com