Լուրեր

Հալէպը Ազատագրուած Է

Երկուշաբթի, 12 Դեկտեմբեր 2016-ին սուրիական պետական պաշտօնական աղբիւրներ հաստատեցին Հալէպ քաղաքի ամբողջական ազատագրումը։ Ժողովուրդը ցնծութեամբ կը տօնէ բազմաչարչար Հալէպի ազատագրումը։ Հալէպի յաղթանակը։ Հալէպի եւ ողջ Սուրիոյ համար պատմական օր է այսօր։ Յարգա՜նք բոլոր նահատակներուն։ Պատիւ սուրիական բանակին ու Հալէպի տոկացող ժողովուրդին։ kantsasar.com

Հալէպը Ամբողջական Ազատագրման Սեմին Է

ՀԱԼԷՊ.- «Գանձասար»ի խմբագիր Զարմիկ Պօղիկեան կը յայտնէ, թէ սուրիական բանակը, իր դաշնակիցներուն օժանդակութեամբ, մինչեւ օրս արդէն իսկ ազատագրած է Հալէպ քաղաքի 98 առ հարիւրը: Մարտերը տակաւին կը շարունակուին: Յառաջիկայ ժամերուն կը նախատեսուի քաղաքի ամբողջական ազատագրումը զինեալ ահաբեկչական խմբաւորումներէն: Ապահովական առումով, քաղաքին մէջ բաւական բարելաւում արձանագրուած է: Նախորդ օրերուն, թէեւ զինեալներ կը շարունակէին իրենց վերահսկողութեան տակ…

Հալէպահայութիւնը Յարատեւ Յանձնառութեամբ, Փառաշուք Տօնախմբութեամբ Նշեց ՀՅԴ 126-Ամեակը

126 տարի «Յարատեւ Յանձնառութեամբ» կարգախօսով, տագնապահար, բայց պայքարունակ հալէպահայութիւնը կուռ շարքերով նշեց ՀՅԴ 126-ամեակը՝ իր յարգանքի տուրքը մատուցելով ժողովուրդէն ծնած ու ժողովուրդին ծառայութեան նուիրուած այն կուսակցութեան, որ հայ ժողովուրդի ազատագրական պայքարին, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու հզօրացման, Հայ Դատին ու սփիւռքահայ գաղութներու գոյապայքարի նկրտումներուն մէջ հաւատարմօրէն մնաց պատնէշի վրայ՝ ժողովուրդին պահանջներուն անսալու գիտակցութեամբ ու համահայկական շահերու…

Ուաշինթընի Մէջ՝ Ամերիկայի Արեւելեան Շրջանի Հայ Դատի Յանձնախումբի Մեծարանքի Տարեկան Հանդիսութիւնը

Շաբաթ, 3 Դեկտեմբերին, Ուաշինկթընի Արլինկթըն շրջանի շքեղ «Ուեսթին» պանդոկի սրահին մէջ տեղի ունեցաւ Ամերիկայի Արեւելեան շրջանի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպած մեծարանքի հանդիսութիւնը: Իւրայատուկ էր այս տարուան ձեռնարկը, որովհետեւ կը նշէր իր տասնամեակը: Այդ պատճառով որոշուած էր զայն կայացնել մայրաքաղաքին մէջ: Ներկայ էին Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց դեսպաններ Գրիգոր Յովհաննիսեան եւ Գրիգոր Աւետիսեան: Օրուան հանդիսավարն էր…

ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նեպիհ Պըրրիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը այցելեց խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի: Պատուիրակութեան մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Րաֆֆի Աշքարեան: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ խորհրդարանի նախագահին հետ իւրաքանչիւր հանդիպումէ ետք լաւատեսութեամբ կը լեցուինք, որովհետեւ ան միշտ լաւատես է: «Կրնանք ըսել, որ Պըրրի ամենայն անկեղծութեամբ եւ լրջութեամբ…

ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետ Հարիրիի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը 6 դեկտեմբերին այցելեց վարչապետ Սաատ Հարիրիի: Պատուիրակութեան մաս կազմեցին ՀՅԴ Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Րաֆֆի Աշքարեան: Հանդիպումէն ետք երեսփոխան Բագրատունի յայտնեց, որ վարչապետ Հարիրիի այցելութիւնը կ՛իյնայ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին կողմէ իշխանութեան պետերուն կատարուած այցելութիւններու շրջագիծին մէջ: Ան նշեց, որ վարչապետին հետ քննարկած…

Այն ինչ փոխել ենք ընտրական համակարգում, նախադեպը չունի

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ՀՅԴ-ն իր տեսակետները հայտնել է և կողմ է քվեարկելու 2017 թվականի բյուջեի նախագծին: Անդրադառնալով Դաշնակցության՝ ընտրություններին մասնակցելու ձևաչափին Ռուստամյանը նշեց, որ հակված են գնալ առանձին՝ինչպես միշտ է եղել: «Ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի գնալ դաշինքով:…

Միջին դպրոցում վիճակը բավականին մտահոգիչ է

Կրթության նախարարությունը ձևավորել է 8 աշխատանքային խումբ, որոնք դեկտեմբեր ամսին բոլոր ուղղություններով կաշխատեն արտակարգ ռեժիմով. այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Դա նշանակում է բավականին լուրջ, ինտենսիվ աշխատանք բոլոր ուղղություններով. աշխատանքային խմբերն աշխատում են օտար լեզուների, գիտության և մնացած ուղղություններով: Ձևավորված է 8 աշխատանքային խումբ, որոնք արդեն գրաֆիկով աշխատում են»,-…

Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը Սիսի Հարցով Դատ Պիտի Բանայ Եւրոպայի Մարդկային Իրաւանց Դատարանին Մէջ

ԱՆԹԻԼԻԱՍ.- Երեքշաբթի, Դեկտեմբեր 6ին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը դատ պիտի բանայ Եւրոպայի մարդկային իրաւանց դատարանին մէջ՝ պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանին վերադարձը: Ինչպէս ծանօթ է, շուրջ երկու տարիներու վրայ տարածուած աշխատանքէ ետք, Ապրիլ 28, 2015ին, կաթողիկոսութիւնը Թուրքիոյ Սահմանադրական դատարանին մօտ դատ բացած էր՝ վերոյիշեալ պահանջով: Սահմանադրական դատարանը իր կարգին դիմած էր Թուրքիոյ արդարութեան նախարարութեան՝ անոր կարծիքը…

«Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար». 25 տարի շարունակ ՀՕՄ-ը օգնության կարիք ունեցողների կողքին է

Օգնել դրա կարիքն ունեցող յուրաքանչյուր մարդուն: Առաջին հերթին այդ նպատակին անշահախնդրորեն ծառայող կամավորների միջազգային օրն է, որի առիթն էլ Հայ օգնության միության ուշադրության ներքո է: Միության Հայաստանի շրջանային վարչությունը ՀՕՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառում է իրականացնում, որի խորագիրն է «Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար»: 90-ականներին ստեղծվեց Հայ օգնության միությունը ու այդ ժամանակ մասնագիտությամբ ինժեներ Հերմինե Շահումյանը ֆիզիկայի…