Լուրեր

ՀՅԴ Մոնթեպելլոյի «Դրօ» Կոմիտէն 101,000 Տոլար Հանգանակեց Արցախի Ի Նպաստ

ՄՈՆԹԵՊԵԼԼՕ.- Անցեալ Շաբաթ, 7 Մայիսին, ՀՅԴ Մոնթեպելլոյի «Դրօ» կոմիտէին կազմակերպած յատուկ հանգանակային ձեռնարկին ընթացքին տիրող խանդավառ մթնոլորտին մէջ գոյացաւ 101,000 տոլար: ««Դրօ» Կոմիտէն իր տարեկան հանգանակային այս ձեռնարկը նուիրած էր Արցախին. հանգանակուած ամբողջ գումարը պիտի յատկացուի Ապրիլի քառօրեայ պատերազմին ընթացքին Արցախի աւերուած շրջաններու վերականգնումին եւ նահատակուած զինուորներու ընտանիքներուն աջակցութեան նպատակին՝ «Արցախի Հետ» կարգախօսով ձեռնարկուած հանգանակային…

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողով Արցախում

Մայիսի 9-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում կայացավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի երկրորդ նիստը, որը վարում էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակը: Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը նշեց, որ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ ապրիլյան պատերազմին հաջորդող…

Արցախում տոնել են եռատոնը

Արդեն 24 տարի է՝ մայիսի 9-ը հայ ժողովուրդը նշում է որպես ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլև՝ հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի` Շուշիի ազատագրման եւ բանակի կազմավորման օր: Մայիսի 9-ին Ստեփանակերտի Հուշահամալիրում Արցախի բարձրաստիճան ղեկավարությունն ու արցախցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դնելով Երկրորդ աշխարհամարտում…

ՀՅԴ երիտասարդները եռատոնը դիմավորեցին պատվո պահակությամբ

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, ընդունված ավանդույթի համաձայն, այս տարի եւս մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը պատվո պահակություն կազմակերպեց Շուշիի տանկ-հուշարձանում: Ավանդական խառույկի շուրջ էին հավաքվել Արցախի երիտասարդական միության ու ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, ՀՀ-ից ու Սփյուռքից Արցախ ժամանած տասնյակ երիտասադրներ: Պատվո պահակաությանը միացան նաեւ Հայ Դատի տարբեր հանձնախմբերի՝Արցախ ժամանած ներկայացուցիչները, ովքեր հայրենասիրական երգերով դիմավորեցին Մայիսյան…

Հայոց Ցեղասպանութեան Յուշարձանի Բացում Սէնթ Գաթրինզ, Գանատայի Մէջ

Գանատայի Մոնթրէալ, Թորոնթօ, Լաւալ, Գէմպրիճ եւ Վանգուվըր քաղաքներէն ետք, Սէնթ Գաթրինզի հայութիւնն ալ ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած իր յուշարձանը։ Շաբաթ, 30 Ապրիլ 2016-ին Սէնթ Գաթրինզի հայ համայնքը ոգեկոչեց Հայոց ցեղասպանութեան 101-ամեակը։ Նիակարայի եւ այլ շրջաններէ եկած հայ համայնքի հարիւրաւոր անդամներ հաւաքուեցան 156 Մարթինտէյլ Ռոտ գտնուող Հայ կեդրոն մասնակցելու համար Սէյնթ Գաթրինզի մէջ Հայոց ցեղասպանութեան յուշակոթողի…

Ադրբեջանը ձախողվեց ռազմաճակատում, բայց այն, որ ուզում էր` բանակցությունները տապալվեն, հաջողվեց

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը և «Ավրորա» մրցանակաբաշխությունը միայն դրական պետք է դիտարկել, քանի որ Հայաստանը պետք է դառնա ցեղասպանությունների դեմ պայքարի կենտրոն: «Ֆորումի մասնակիցները և ելույթները վկայում են այն մասին, որ Հայաստանը կարող է…

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներ`Սանկտ-Պետերբուրգում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Սանկտ-Պետերբուրգում կայացել են հետևյալ միջոցառումները. Ապրիլի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում Սանկտ Պետերբուրգի հայկական ազգամշակութային ինքնավարության նախաձեռնությամբ և ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան «Ռուսաստանն ընդդեմ ահաբեկչության, ցեղասպանության և ֆաշիզմի» խորագրով: Ժողովին, մի շարք հարցերի հետ, քննարկվել են նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմական…

Յունահայութիւնը վերանորոգեց պահանջատիրական պայքարը շարունակելու իր վճռականութիւնը

Հայոց Ցեղասպանութեան 101ամեակին առիթով Շա­բաթ՝ Ապ­րիլ 23ին եւ ­Կի­րա­կի՝ 24 Ապ­րի­լին, ­Յու­նաս­տա­նի ողջ տա­րած­քին, պա­հան­ջա­տէր հա­յու­թիւ­նը վե­րա­նո­րո­գեց ­Հայ Դա­տի պայ­քա­րը վճռա­կա­նօ­րէն յա­ռաջ մղե­լու իր ազ­գա­յին ուխ­տը։ Մեծ Ե­ղեռ­նի մեր սրբա­դա­սուած նա­հա­տակ­նե­րու յի­շա­տա­կին նուի­րո­ւած ո­գե­կոչ­ման եւ ա­ղօթ­քի ա­րա­րո­ղու­թիւն­նե­րով, ինչ­պէս եւ ու մա­նա­ւա՛նդ Ա­թէն­քի թրքա­կան դես­պա­նա­տան եւ ­Թե­սա­ղո­նի­կէի թրքա­կան հիւ­պա­տո­սա­րա­նի առ­ջեւ բո­ղո­քի բազ­մա­մարդ ցոյ­ցե­րով՝ յու­նա­հա­յու­թիւ­նը հել­լէն հան­րա­յին…

Արցախն անպայման պետք է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային կողմ դառնա

Արցախը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային կողմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: «Արցախն անպայման պետք է բանակցային կողմ դառնա, և պետք է դառնա ոչ թե ինչ-­ինչ հարցեր համաձայնեցնելուց հետո, այլ բանակցությունների վերսկսման հենց սկզբից»,­- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ նշեց Մանոյանը: Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան…

Կարէն Մկրտիչեան Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէն նշանակուեցաւ

ՀՀ վարչապետ եւ «Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդ»ի նախագահ Յովիկ Աբրահամեանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին այսօր ներկայացուց հիմնադրամի խորհուրդի կողմէ նշանակուած գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Կարէն Մկրտիչեանին: Ներկայացնելով Կարէն Մկրտիչեանին՝ վարչապետը նշեց, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտիչեանը ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարէն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պէտք է իրականացնի…