Լուրեր

Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն: Իսպանական Abc.es պարբերականի հաղորդմամբ` Բասկյան խորհրդարանի լիագումար նիստում ելույթ է ունեցել Պալատի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիան` ներկայացնելով պաշտոնական հայտարարությունը, որում կոչ է արվում «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմունքով»: Հայտարարության տեքստում հարգանք ու համերաշխությունն է հայտնվում զոհերի ընտանիքներին, ովքեր «մինչեւ այսօր…

Դաշնակցությունը ընդդիմության վրա ճնշում չի գործադրում

Լեռնային Ղարաբաղում իր ընթացքի մեջ է նախընտրական քարոզարշավը: Վերջին շրջանում արցախյան մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հայտարարում են, թե իշխանական կուսակցությունները խախտումներ են կատարում եւ ճնշումներ են գործադրում իրենց վրա: «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը բողոք էր ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ այդ բողոքի՝ «Ազատ հայրենիք» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների՝ նախատեսված…

Դասախօսական երեկոյ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շրջագծում, երէկ ապրիլի 13-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, տեղի ունեցաւ դասախօսական երեկոյ: Նախաձեռնութեանը, որպէս դասախօս հրաւիրւել էր՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, որի դասախօսութեան թեման էր՝ «Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչման հարցը Իրանի խորհրդարանում»: Մինչ միջոցառման…

Սէյրան Օհանեան Պարգեւատրեց Շահան Գանտահարեանը

Կիրակի 12 ապրիլին Համայնքի ներկայացուցիչներուն հետ տեղի ունեցած հանդիպումէն ետք, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան, Դրաստամատ Կանայեանի անուան մետալով պարգեւատրեց «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը` տեղեկատուական մարզին մէջ նախարարութեան հետ իր ունեցած համագործակցութեան համար: aztagdaily.com

Միջազգային լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության նկատմամբ աննախընթաց հետաքրքրություն կա

Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել, որի ընթացքում կաթոլիկ եկեղեցու քհանայապետը պատմական հայտարարություն է արել՝ նշելով. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, բացի Հռոմի պապի արտասանած «ցեղասպանություն» տերմինից, պատարագի ընթացքում…

Հալեպում իրավիճակն անհանգիստ է մնում

Հալեպում երեկ և այսօր առավոտյան ռմբակոծությունները շարունակվել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ժողովրդի մեջ անորոշության և վախի զգացում է տիրում: Ռեիսյանը նաև նշեց, որ առաջնորդարանի շենքը քարուքանդ է եղել և անգործածելի է: Առաջնորդարանը մինչ այդ տեղափոխվել էր Սուլեյմանիե թաղամասի «Սիմոն Վրացյան» կենտրոն: Զոհերի թվում…

Ռմբակոծումներ Սուլայմանիէ Թաղամասին Վրայ. «Սիմոն Վրացեան» կեդրոնը Վնասուած

«Ազդակ» յաջողեցաւ կապ հաստատել Հալէպի իր գործընկերներուն հետ, որոնք հաստատեցին, որ Սուլայմանիէ թաղամասի վերջին ռմբակոծումներուն իբրեւ հետեւանք վնասուած է «Սիմոն Վրացեան» կեդրոնը, ուր ժամանակաւորապէս փոխադրուած էր Հալէպի Ազգային Առաջնորդարանը։ Մեր վերջին տեղեկութիւններուն համաձայն, կան հայ վիրաւորներ, որոնց կեանքին վտանգի չի սպառնար։ aztagdaily.com

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձեւը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման եւ զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը: Նշենք, որ Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է:…

Թուրքիոյ Եւ Աշխարհի Համայնավարները Ցեղասպանութիւնը Դատապարտող Յայտարարութիւն Կը Հրապարակեն

ԵՐԵՒԱՆ, «Էրմենիհապեր».- Թուրքիոյ եւ աշխարհի տարածքին գործող 11 համայնավար կազմակերպութիւններ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին կապակցութեամբ հանդէս եկած են միացեալ յայտարարութեամբ: Ըստ թրքական «Օզկուր Կիւնտեմ» կայքին՝ Թուրքիոյ, Յունաստանի, Պրազիլի, Պոլիվիոյ, Չիլիի, Էքուատորի, Քոլմպիոյ, Միացեալ Նահանգներու, Հնդկաստանի եւ Մարոքի մէջ գործող համայնավար կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ յայտարարած են. «Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարուան մէջ, անգամ մը եւս կը նզովենք ցեղասպանութեան…

ՀՅԴ երիտասարդները պահանջում են

Այսօր առավոտյան, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից շարժվեցին դեպի Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն` պահանջելով ճանաչել և դատապարտել Ցեղասպանությունը: Դաշնակցական երիտասարդները պատրաստվում էին դեսպանի միջոցով նամակ-պահանջագիր հանձնել Գերմանիայի Դաշնային կառավարությանը և Բունդեսթագին, սակայն դեսպանատան ոչ մի աշխատակից չիջավ` պահանջագիրը վերցնելու: Դեսպանատան անվտանգության աշխատակիցը բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ դեսպանը…