Լուրեր

Արցախի Նախագահը Կը Պարգեւատրէ Դոկտ. Վիգէն Յովսէփեանը

ԿԼԵՆՏԷՅԼ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ներկայացուցիչը Ուաշինկթընի մէջ պաշտօնական նամակով մը կը տեղեկացնէ, որ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան «Մխիթար Գօշ» շքանշանով պիտի պարգեւատրէ ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգներու Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ դոկտ. Վիգէն Յովսէփեանը: Շքանշանի պարգեւատրման հրամանագիրը Նոյեմբեր 4, 2014ին ստորագրուած է նախագահ Բակօ Սահակեանին կողմէ: Նախագահը անձամբ շքանշանը պիտի յանձնէ դոկտ. Յովսէփեանին, յառաջիկայ Չորեքշաբթի, 26…

Ծնունդ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 124-ամեակի տօնակատարութիւնը՝ Թեհրանում «Աւելի քան վեց դար անկախութիւն ու սեփական իշխանութեան հնարաւորութիւն չունեցող հայ ժողովուրդը այդ վիճակից դուրս գալու միակ ելքը վստահեց հայ ազատագրական շարժման առաջնորդներին: Իսկ ազատագրական պայքարի հսկաները, սոցիալիզմի կարմիր դրօշի տակ ռանչպարների բահով, ֆիդայիների թրով եւ մտաւորականութեան գրչով, դրօշակակիրն եղան հազարամեակների անցեալ ունեցող ժողովուրդների իրաւունքների ձեռքբերման: 1890 թւական՝ Թբիլիսի.…

Կարծում եմ` համարժեք պատասխանը չի ուշանա

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ‹‹ՄԻ-24›› ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը: ‹‹Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է իր քաղաքակաան շահերի համար , սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը…

Կեդրոնական Կոմիտէն Կը Դատապարտէ Ատրպէյճանական Յարձակումը

Չորեքշաբթի, 12 Նոյեմբերին, Ատրպէյճանական Զինուած ուժերը շարունակելով զինադադարի պայմանները խախտելու իրենց վարքագիծը՝ կրակ բացած են Արցախի Պաշտպանական Բանակի ռազմական ուղղաթիռին վրայ, որ վար ինկած է ու անոր անձնակազմի երեք անդամները նահատակուած են: Կեդրոնական Կոմիտէն խստօրէն կը դատապարտէ Ատրպէյճանի իշխանութեանց յարձակողապաշտ քաղաքականութեան այս նոր դրսեւորումը եւ կը պահանջէ Մինսկի խումբի համանախագահներէն եւ յատկապէս Ամերիկայի Միացեալ Նահանգներու…

ՀՅԴ-ին չի բավարարում 2015-ի բյուջեն

ՀՅԴ խմբակցությանը չի բավարարում կառավարության ներկայացրած` 2015թ. բյուջեն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բյուջեն չի բավարարում թե’ եկամուտների, թե’ ծախսերի մասով: «Չեն բավարարում զարգացման այն տեմպերը, որոնք արձանագրվում են այս բյուջեով, որովհետև սահմանափակ են թե’ հնարավորությունները, թե’ ռեսուրսները»,- ասաց նա: Հարցին` բյուջեն իրատեսակա՞ն է, ինչպես նշել էր վարչապետը, Արմեն…

Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Թեկնածուներուն 95 Տոկոսը Ընտրուեցաւ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երեքշաբթի, Նոյեմբեր 4ին, Միացեալ Նահանգներու տարածքին կայացած ընտրութիւններուն արդիւնքով, յաջորդ Քոնկրեսը պիտի գտնուի Հանրապետական կուսակցութեան ամբողջական հակակշիռին տակ։ Արդարեւ, Ներկայացուցիչներու տան մէջ արդէն իսկ մեծամասնութիւն հանդիսացող հանրապետականները կրցան բաւարար աթոռներ ապահովել՝ մեծամասնութիւն մը դառնալու համար նաեւ Ծերակոյտին մէջ, երկիրի դաշնակցային օրէնսդիր մարմինները իրենց հսկողութեան տակ առնելով։ Հանրապետականները Ներկայացուցիչներու տան մէջ իրենց դիրքերը զօրացուցին եւ…

Ընտրվել է ԼՂՀ գլխավոր դատախազ

Հոկտեմբերի 29-ին, ԼՂՀ Ազգային Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց հանրապետության գլխավոր դատախազ եւ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ: Քվեարկությանը մասնակցում էր 28 պատգամավոր: 24 կողմ, 2 դեմ եւ երկու անվավեր ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Արմենի Մոսիյանը:

Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք` Սանկտ Պետերբուրգում

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին են պատրաստվում Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցները: Հիշատակի համերգների ցանկն օրերս համալրվել է եւս մեկով: Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քարոզչություն` բարձր արվեստի միջոցով: Եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով համերգների շարք է անցկացվում Սանկտ Պետերբուրգում, որը տեւելու է մինչեւ 2015թ-ի ավարտը: Շարքի մաս կազմող «Հայաստանի ականավոր ձայներ» խորագրով համերգը հյուրընկալել էր Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի…

Հայ Դատը Կը Խորհրդակցի Մենենտեզի Եւ Ռոյսի Հետ Սուրիոյ Եւ Իրաքի Հարցով

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի անդամները այս շաբթուան ընթացքին խորհրդակցութիւններ ունեցած են Ծերակոյտի եւ Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբերու ատենապետներ Ռապըրթ Մենենտեզի եւ Էտ Ռոյսի հետ, քննելու համար Սուրիոյ եւ Իրաքի հայութեան մտահոգիչ կացութիւնը՝ «Իսլամական պետութիւն» կոչուող կազմակերպութեան յառաջխաղացքին, Թուրքիա-Ամերիկա լարուած յարաբերութեանց ու Միջին Արեւելքի տարածքին տիրող անկայուն իրավիճակի լոյսին տակ։ Մենենտեզի եւ…

Եւրոպական Խորհրդարանի Անդամ Էլենի Թէոխարուսի Այցելութիւնը ՀՅԴ Կեդրոնատեղի

Եւրոպական Միութեան խորհրդարանի անդամ (Եւրոպայի ժողովրդական կուսակցութիւն, Կիպրոս), Եւրոպական խորհրդարանին մէջ Եւրոպական Միութիւն – Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ դոկտ. Էլենի Թէոխարուս, 10 հոկտեմբեր 2014-ին այցելեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ հանդիպում մը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ: Դոկտ. Թէոխարուսին կ՛ընկերակցէին իր օգնականը` Իոաննիս Խարալամպիտիս եւ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Գասպար…