Լուրեր

Այսօր իր մահկանացում է կնքել ականավոր մտավորական Պողոս Սնապյանը

Այսօր առավոտյան իր մահկանացուն է կնքել «Բագին» ամսագրի բազմամյա վաստակավոր խմբագիր, հայ ժամանակակից գրականության իր ուրույն ներդրումը ունեցած գրականագետ, դաշնակցական ականավոր մտավորական Պողոս Սնապյանը: Նա ժամանակակից Սփյուռքի մեծագույն մտավորականներից էր, ով երկար տերիներ դարձել էր արեւմտահայ գրականության ու գրականագիտության տարածողն ու վերծանողը։ Պողոս Սնապյանը ծնվել էր 1927 թվականին պատմական Մուսա լեռում, ապա իր հայրենակիցների հետ…

Հանդիպում ԼՂՀ վարչապետի հետ

Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են մասնավորապես 2013 թվականի բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առընչվող հարցեր: ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը վարչապետին է ներկայացրել համայքներում հանդիպումների ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Խմբակցության կողմից ներկայացվեց նաեւ կրթական ոլորտին առնչվող բարեփոխումների, ենթակառուցվածքների,…

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետը ներկայացրել է Մոսուլում հայ համայնքի վիճակը

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը, «Երկիրն այսօրին» հեռախոսակապով ներկայացնելով Իրաքի՝ երկու միլիոնից քիչ պակաս բնակչություն ունեցող Մոսուլ քաղաքի գրավումը, ասել է, որ այն շատ արագ է կատարվել, քաղաքային իշխանությունը, զինվորականները փախել են Մոսուլից, եւ ամբողջ բնակչությունը խուճապահար էր։ Պարույր Հակոբյանը նշել է, որ տեղի հայկական ընտանիքները փոխադրվել են երկրի հյուսիսային անվտանգ շրջաններ։ «Իրաքի…

Դրամական նոր ռեֆորմի ժամանակն է

ՀՅԴ-ն 2013 թ-ի բյուջեի ընդունմանը դեմ էր քվեարկել, այսօր արձանագրվում է, որ ՀՅԴ մոտեցումները ճիշտ էին, անցած տարվա բյուջեի կատարողականը հաստատում է դա: ԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2013թ բյուջեի կատարողականը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2013թ-ին Դաշնակցությունը դեմ է արտահայտվել բյուջեին երկու հիմնարար պատճառով, որ 2013թ նախագծված բյուջեն չէր կարող ապահովել…

Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական Միութեան նախաձեռնութիւնը՝ խանգարեց Աթէնքի մէջ ազերիական համերգի կազմակերպումը

Ջուղայի հայկական գերեզմանատան դէմ ազերիներու բարբարոսութիւնը ցոյց տուող պրակ մը բաժնուեցաւ Աթէնքի համերգասրահը մուտք գործող բոլոր հրաւիրեալներուն, որոնց կարգին օտար դիւանագիտական եւ յոյն գործարարական ու հասարակական միութեանց շրջանակներ Ատրպէյճանի քարոզչութիւնը յոյն հասարակութեան մօտ յաջողցնելու համար՝ վերջերս որոշ մշակութային բնոյթի ձեռնարկներու իրագործումը կը կատարուի Յունաստանի մօտ Ատրպէյճանի դեսպանութեան, կամ անոր կից գործող միութիւններու կազմակերպումով։ Այս ծիրէն…

ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան Կոչը՝ ի Տես Նոր Գիւղի Հակահայ Յարձակումներուն

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խստիւ կը դատապարտէ Հալէպի եւ յատկապէս հայաբնակ Նոր Գիւղ շրջանի օր ըստ օրէ սաստկացող ու անմարդկային տարողութեան հասած ահաբեկող ռմբահարումները: Քեսապի հայաթափումին յաջորդած այս ակներեւօրէն հակահայ գործողութիւններուն որպէս հետեւանք, արձագանգուած են մարդկային զոհեր, քանդուած կամ լուրջ վնասներ կրած են Նոր Գիւղի հայկական կառոյցները՝ վարժարաններ, Առաքելական եւ Կաթողիկէ եկեղեցիները, միութենական կալուածներ,…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սիրիայում հայերի դեմ հարձակումները կանխելու խնդրով դիմել է Սպիտակ տուն

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է կոչ անել ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարությանը` պահանջելու, որ դադարեցնեն Սիրիայում հակահայկական հարձակումները: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ գրասենյակից, ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնում` կապված վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների հետ, որի հետևանքով տեղական իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի: Այս կապակցությամբ Հայ դատի…

Արցախը Հայաստան է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե Ալիևը Նազարբաևի միջոցով Ղարաբաղի հարցը բարձրացրել է արդեն, ապա մենք պետք է ոչ թե հարցին խուսափողական պատասխաններ տանք, այլ ամբողջական հարցը դնենք օրակարգում: Եթե ուզում եք քննարկել Ղարաբաղի հարցը, ուրեմն եկեք ամբողջական դա քննարկենք, իսկ եթե ոչ, ուրեմն այդպիսի հպանցիկ, մակերեսային հայտարարություններով հարցի վրայով անցնելն…

Հաղթանակներին նվիրված տոնակատարություն Տող գյուղում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հունիսի 1-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերային հավաք: Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 96 տարի առաջ նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը: Տող գյուղը պատահակն չէ ընտրվել, այն արցախյան հերոս գյուղերից մեկն է, որի համար կռվել եւ նահատակվել…

Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է

Հայաստանի Հանարպետության քաղաքական էլիտան բազմիցս հայտարարել է, և իրականում այդպես էլ կա, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` իր բոլոր բաղադրիչներով` թե’ տնտեսական, թե’ էներգետիկ և թե’ ռազմական. Yerkir.am-ին այսօր ասաց ԼՂՀ փոխվարչապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Հայաստանի սահմաններին…