
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամփոփիչ միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի համերգ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեկոյին ներկա էին Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը, Լենինգրադի մարզի Արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը, հոգևորականներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ,…















