Լուրեր

ԼՂ հարցին նվիրված Մոնտեվիդեոյի համաժողովում հռչակագիր է ընդունվել

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու: Ստորագրված փաստաթուղթը պաշտպանում է…

Վայրկյան առաջ ստորագրել ՀՀ-ԼՂՀ ռազմաքաղաքական պայմանագիրը

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին: Նրա խոսքով՝ ներկայումս միջնորդ պետությունների կողմից ճիգերը շատ են՝ ուղղված բանակցությունների վերսկսմանը, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցած` Վիեննայի և մյուս հանդիպումներում անդրադարձ չի եղել հարցի բուն էությանը, հիմնական…

Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ անկախության օրվա առիթով ՀՅԴ-ն կազմակերպում է զորակցական հավաք

Սետպեմբերը տոնական եւ հոբելյանական է հայկական զույգ պետությունների համար։ Մինչ սեպտեմբերի 21-ին նշելու ենք Հայսատանի անկախության 25-ամյակը, ամսվա մեկնարկին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման քառորդ դարը։ 1991 թվականի Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, որն արդեն դեկտեմբերի 10-ին ամրագրվեց համաժողովրդական հանրաքվեով։ Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի առիթով, Հանուն Արցախի անկախության եւ միասնության կարգախոսի…

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության Սևծովյան տարածաշրջանի համագործակցության երկրների ժողովին

Սույն թվականի օգոտսոսի 25-ից 28-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union Of Socialist Youth) Սևծովյան տարածաշրջանի համագործակցության երկրների ժողովը: Ժողովի կարգախոսն էր «Պայքար կաշառակերության և անարդարության դեմ»: Ժողովին մասնակցում էին ավելի քան 20 մասնակից 10 անդամ կազմակերպություններից՝ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Բելառուսից և այլուր: ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էին Ընկերվարական երիտասարդների…

Բյուրականում ավարտվել է ՀՅԴ երիտասարդական միության բանակումը

Բյուրականի ճամբարում ավարտվել է ՀՅԴ Երիտասարդական միության հնգօրյա բանակումը: Երիտասարդ դաշնակցականներն այս ընթացքում հասցրել են մարզվել ու կոփվել ֆիզիկապես, զարգացնել մտավոր կարողությունները, դասախոսություններ լսել հայտնի քաղաքական ու պետական գործիչներից, ուսումնասիրել հայոց պատմության կարևորագույն հիմնախնդիրները: Բանակումին մասնակցել է ավելի քան 250 երիտասարդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Դաշնակցության երիտասարդական և ուսանողական կառույցները վերսկսեցին բանակումներ անցկացնել…

ՀՅԴ երիտասարդականը միջազգային ֆալկոն շարժման լիիրաւ անդամ

2016 թ. օգոստոսի 5-8-ին, Գերմանիայի Նիւրենբերգ քաղաքում տեղի ունեցաւ Միջազգային ֆալկոն շարժում – Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական (International Falcon Movement – Socialist International Educational) կազմակերպութեան համագումարը։ Համագումարին մասնակցում էին կազմակերպութեան անդամ մի քանի տասնեակ միութիւնների 65 ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Նժդեհ Գարագաւորեանը (Նոր Սերունդ, Ֆրանսիա)։ Եռօրեայ համագումարի ընթացքում քննարկուեցին մի շարք հարցեր, ինչպէս որոշ երկրներում…

ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունը բակային ճամբար է կազմակերպել Նոր-Նորքում

Արդեն 15 տարի է՝ մայրաքաղաք Երեւանում, հանրապետության տարբեր մարզերում ու Արցախում ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները բակային ճամբարներ են կազմակերպում: Մասնակիցները սովորում են ազգային պարեր եւ երգեր, մասնակցում հայոց պատմության դասերի: Այս տարի նույնպես ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միության անդամները նման ճամբար են կազմակերպել Նոր-Նորք վարչական շրջանի փոքրիկների համար:

Երդվեցին եւ համալրեցին ՀՅԴ շարքերը

Հուլիսի 10-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը միացան 14 նոր ընկերներ: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կայացավ երիտասարդների երդման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդների կնքահայրը պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: yerkir.am

Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Պայպորտա քաղաքը հունիսի 30-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ներկայացված հայտագրին։ Այս քայլով Պայպորտան համալրել է շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել…

Բունդեսթագը ճանաչեց Ցեղասպանությունը, Օբաման պետք է լինի հաջորդը

Բունդեսթագը պատմական քվեարկության ընթացքում բանաձեւ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մնասին՝ դրանով հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական հանցակցության վրա: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշեց, որ այսօրվա քվեարկությունը ավելի է խորացնում Թուրքիայի մեկուսացումը: Նրա խոսքով՝ դեռ…