
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի համաձայն` նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ, որը զբավելու է բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրմամբ` այդ տեղեկատվությունը տրամադրելով պատգամավորներին: Հարակից զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջետային վերահսկողության շրջանակում բյուջետային գրասենյակի դերակատարումն էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի: «Հետայսու…














