Ամսական արխիւներ. May 2015

1905 թվականին՝ այս օրը, Դրոն ահաբեկեց Բաքվի հայության ջարդերի կազմակերպիչ Նակաշիձեին

1905 թվականի մայիսի 11-ին, 110 տարի առաջ, Անդրկովկասի նավթային մայրաքաղաք Բաքվի կենտրոնական հրապարակներից Պարապետի վրա, 21 ամյա մի հայ հեղափոխական ռումբի մի հարվածով ահաբեկեց նահանգապետ իշխան Նակաշիձեին: Երիտասարդ այդ հեղափոխականը Դրաստամատ Կանայանն էր՝ անզուգական Դրոն, որ այդպես, օր-ցերեկով և բանուկ մի հրապարակի վրա, գործադրեց Բաքվի Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կենտրոնական Կոմիտեի տված մահապատժի որոշումը՝ հարյուրավոր անմեղ հայերի…

Մամլո հաղորդագրություն

IUSY: «Թուրքիան պետք է ճանաչի եւ հատուցի» 2015 թ. մայիսի 8-9-ին Հայաստանում տեղի ունեցած աշխարհի մեծագույն երիտասարդական, քաղաքական կազմակերպության` Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային Խորհրդի ժողովը ընդունեց բանաձև «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»: ՀՅԴ Երիտասարդականի կողմից ներկայացված բանաձևի քննարկումն անցավ աշխուժ մթնոլորտում: Բանաձևի ընթերցումից հետո, ձայնի իրավունք խնդրեցին Իսրայելի, Բուլղարիայի, Չադի, Ուգանդայի և…

Կարեւոր է, որ կարողանանք ճնշման նոր ալիք բարձրացնել

Արցախում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Մայիսյան Եռատոնի կապակցությամբ այսօր՝ մայիսի 9-ին, Արցախ է ժամանել ու Ստեփանակերտի Հուշահամալիրում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի իր տուրքն է մատուցել ՀՅԴ Բուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Aparaj.am-ի հետ ունեցած զրույցի ընթացքում Հրանտ Մարգարյանը նշեց. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ու մեր հաղթանակը պետք է կարողանանք միջազգայնորեն ամրագրել:…

«Ազդակ»ի Խմբագրական. Յաղթանակներու Ընկալումը Եւ Մեր Գոյութեան Շարունակականութիւնը

Մայիսը յաղթանակներու ամիս է` եռատօն բանաձեւով բնութագրուած: Պատմական իրադարձութիւններու ժամանակագրական կարգը յարգելով` Սարդարապատի դիւցազնամարտն ու Ա. Հանրապետութեան կերտումը Բ. Աշխարհամարտի հայրենական պատերազմի յաղթական աւարտը, եւ Շուշիի ազատագրման ու Լեռնային Ղարաբաղի բանակի օրուան խորհուրդով ամրակայուած երկրորդ պետութեան ստեղծումն ու այդ ճամբով Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան երաշխաւորումը: Պէտք է մտածել, որ մեր ժողովուրդի հաւաքական հոգեկերտուածքին մէջ որքան ուրոյն…

8-9 Մայիս 1992, Շուշի. Հայոց մերօրեայ պատմութեան մեծագոյն յաղթանակը

8-9 Մա­յի­սը պատ­մա­կան յի­շար­ժան թո­ւա­կան դար­ձաւ եւ փա­ռա­ւոր իր տե­ղը գրա­ւեց հա­յոց յու­շա­տետ­րին մէջ 1992ին, երբ Ար­ցախ աշ­խար­հի հի­նա­ւուրց բեր­դա­քա­ղաք Շու­շին ա­զա­տագ­րո­ւե­ցաւ հայ ժո­ղո­վուր­դի հե­րո­սա­ կան զա­ւակ­նե­րուն ռազ­մա­կան բա­ցա­ռիկ սխրան­քով։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թիւ­նը պաշ­տօ­նա­պէս Մա­յիս 9ին կը մե­ծա­րէ «­Շու­շիի ա­զա­տագր­ման եւ յաղ­թա­նա­կի» պե­տա­կան տօ­նը։ Իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան պաշ­տօ­նա­կան տօ­նա­ցոյ­ցով Մա­յիս 9ն հռ­չա­կո­ւած է «­Յաղ­թա­նա­կի Օր»։…

Մամլո հաղորդագրություն

2015թ. մայիսի 8-ին, ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների հյուրընկալությամբ, Երևանում իր աշխատանքներն սկսեց Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության համաշխարհային Խորհրդի ժողովը: «Հավասար աշխարհ հնարավոր է» կարգախոսի ներքո անցկացվող ժողովին մասնակցում են աշխարհի 60 երկրների ընկերվարական կուսակցությունների երիտասարդական կառույցների 160 պատվիրակներ, ինչպես նաև Հայատանի, Արցախի եւ սփյուռքի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ներկայացնող առավել քան երկու…

Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են Ջակոմ Ֆիլիբեքի հետ

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներակայացուցիչ Աղվան Վարդանյանը «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդիպեցին Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) գլխավոր քարտուղարի տեղակալ Ջակոմ Ֆիլիբեքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դաշնակցության և ԵՍԿ-ի միջև համագործակցության վերաբերյալ գործնական հարցեր: Երկուստեք կարևորվեց երկու…

Հակահայկական բանաձեւը հանվել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի օրակարգից

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ներկայացուցիչ Դուեյն Բոհաքը մայիսի 7-ին օրակարգից հանել է հակահայկական բանաձևը, որը կոչ է անում «հիշատակել հունվարի 25-ին Ադրբեջանում տեղի ունեցած «Սեւ հունվարի» իրադարձությունները»: Ինչպես նշում է asbarez.com-ը` վկայակոչելով Ամերիկայի Արեւմտյան Հայ Դատի հանձնախմբին, բանաձևը, որը բազմաթիվ պատմական անճշտություններ է պրունակում, ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատ ապրիլին: Այն հետ է կանչվել ԱՄՆ-ի Հայ դատի…

Ընկերվար երիտասարդները Երևանում կփնտրեն անհավասարության դեմ պայքարի ուղիները

Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին (IUSY World Council) մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ: Այս մասին մայիսի 8-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը: «Մենք գրեթե մեկ ու կես տարի առաջ դիմում էինք ներկաայցրել, որպեսզի 2015 թ. այս ժողովը հյուրընկալենք Հայաստանում: Հայոց ցեղասպանության 100-րդ…

Պետք է հրաժարվենք սահմանադրական միապետությունից

ՀՅԴ-ն՝ Սահմանադրության մասին Նոր Սահմանադրության նախագիծը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մայիսին։ Այս մասին այսօր, մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Լինելու է արդյոք այդ նախագծում ՀՅԴ առաջարկը, դեռեւս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ երկրի ղեկավարությունը հակված չէ կիսանախագահական կամ առավել եւս նախագահական համակարգի պահպանմանը, հավելեց նա։…