«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել են քննարկումները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովում սկսվել են քննարկումները՝ 2016 թվականի ֆինանսական տարում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ արտաքին օգնության հատկացման հարցի վերաբերյալ: Հայ դատի ԱՄՆ հանձնաժողովը դիմել էր օրենսդիր մարմնին՝ խնդրելով առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղի զարգացման համար և 40 մլն դոլարի տնտեսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Հայ դատի հանձնախումբը պահանջել է նաև, որ…

ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելու է Հայաստանին և ԼՂՀ-ին տրվող օգնության հարցը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովում այս շաբաթ կմեկնարկի 2016 թվականի ֆիսկալ տարվա բանաձի քննարկումը, որտեղ ի թիվս այլ օտարերկրյա հատկացումների, քննարկվելու է նաև Հայաստանին և Արցախին հատկացվելիք օգնության չափը: Ինչպես նշվում է` ԱՄՆ Հայ դատի հանձնախումը տեղեկացնում է, որ ակտիվ աշխատանքներ է իրականացնում Արցախին և Հայաստանին տրվելիք օգնության չափը հնարավորինս մեծացնելու ուղղությամբ: Միաժամանակ հաղորդվում…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ստամբուլի «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու արշավ է սկսել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում մինչեւ 1983 թվականը հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու համար ԱՄՆ Կոնգրեսին գործի դնելու նպատակ հետապնդող արշավ է սկսել: Հայ դատը ԱՄՆ¬ի քաղաքացիներին կոչ է արել նամակներ հղել ԱՄՆ¬ի սենատորներին եւ կոնգրեսականներին` խնդրելով «Արմեն» ճամբարի համար դիմել Պետքարտուղարությանը: ԱՄՆ¬ում Թուրքիայի դեսպանությանը եւ թուրքական կառավարությանը եւս ճնշում գործադրելու առաջարկով…

Հայ դատի հանձնախումբը հորդորում է Հայաստանին և ԱՄՆ-ին կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կնքել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նոր արշավ է սկսել, որը նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախումբն առանձնացրել է այն առավելությունները, որոնք կողմերը կունենան նմանօրինակ համաձայնագրի կնքման պարագայում: Հանձնախմբի համոզմամբ` պետք է սկսվեն բանակցություններ համաձայնագրի վերաբերյալ, քանի որ դրա ընդունումը կստեղծի օրինական շրջանակներ ներդրողների…

Հակահայկական բանաձեւը հանվել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի օրակարգից

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ներկայացուցիչ Դուեյն Բոհաքը մայիսի 7-ին օրակարգից հանել է հակահայկական բանաձևը, որը կոչ է անում «հիշատակել հունվարի 25-ին Ադրբեջանում տեղի ունեցած «Սեւ հունվարի» իրադարձությունները»: Ինչպես նշում է asbarez.com-ը` վկայակոչելով Ամերիկայի Արեւմտյան Հայ Դատի հանձնախմբին, բանաձևը, որը բազմաթիվ պատմական անճշտություններ է պրունակում, ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատ ապրիլին: Այն հետ է կանչվել ԱՄՆ-ի Հայ դատի…

ԱՄՆ – Հայաստան համաձայնագիրը կապահովի մեծ առաջընթաց

Արամ Համբարյանը ողջունում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրի կնքումը «Մենք ուզում եմ ենք հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք նպաստեցին համաձայագիրը կյանքի կոչելուն: Այն մարդկանց, որոնք Հայաստանի ու ԱՄՆ-ի իշխանություններին մեկտեղեցին այս բանակցությունների սեղանի շուրջ: Սա մեծ առաջընթաց է»,- հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համաբարյանը:…

ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչներն արդար և թափանցիկ ընտրություններ են ակնկալում Արցախում

ԱՄՆ Հայ դատի ներկայացուցիչները վստահ են, որ խորհրդարանական հերթական ընտրություններն Արցախում անցնելու են արդար ու թափանցիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ իրենց հետ Արցախ են ժամանել ընտրական գործընթացի փորձագետներ: «Մենք այստեղ և ԱՄՆ-ում մասնակցել ենք մի շարք ընտրությունների: Մասնավորապես, նախորդ անգամ մասնակցել ենք այստեղ անցկացված նախագահական ընտրություններին, որի…

Սիսի կաթողիկոսության վերադարձը դեպի արդարություն քայլ կլինի

Ասուլիս` Վաշինգտոնում «Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան բերված վեճը հզոր օրինակ է, որն իր հերթին կնպաստի հայերի սեփականած եկեղեցական գույքը վերադաձնելու մյուս հնարավոր դատական հայցերի արդար հանգուցալուծմանը»,- նման կարծիք հայտնեց Ամերիկայի Հայ Դատի հաձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն` ապրիլի 29-ին Վաշինգտոնում դատական գործի մանրամասներին նվիրված ասուլիսում: Արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը խոսեց Սիսի կաթողիկոսության հոգեւոր…

Տխուր ներկայացում

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությանը ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում երկրի ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Մասնավորապես՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Նախագահ Օբամայի տխուր ներկայացումը, որտեղ նա բառախաղ է խաղում «ցեղասպանություն» եզրույթի հետ, ճշմարտությունն…

Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը», – հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի…