«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

Դավութօղլուի ուղերձը կեղծիք է, կեղծ ներողություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի վարչապետի` հայերին հղած ուղերձը: ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունում ասվում է, որ Դավութօղլուի ուղերձը կեղծիք է, կեղծ ներողություն, որը չի նշանակում ճանաչում, այն չի արտահայտում ափսոսանք և չի ենթադրում որևէ պատասխանատվություն ու փոխհատուցում: Համբարյանը կարծում է, որ բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման…

Կոնգրեսականը Երեւանում կմասնակցի ապրիլի 24-ի միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն հայտարարել է, որ կլինի ամերիկյան պատվիրակության կազմում, որը մասնակցելու է Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին հաղորդում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Աննա Էշուն հաստատել է իր մասնակցությունը պատվիրակության կազմում հաստատել է Քալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում հայկական Սուրբ Անդրեաս եկեղեցում իր ելույթի ժամանակ: Հայաստան այցելող…

Եվրախորհրդարանի բանաձեւից հետո բոլորի հայացքներն ուղղված են Օբամային

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ողջունում է Հայոց ցեղասպանության մասին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը՝ նշելով, որ այդ պաշտոնական հայտարարության արդյունքում բոլորի ուշադրությունը սեւեռված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից։ «Եվրախորհրդարանի հստակ դիրքորոշումը ընդգծում է, թե ինչպիսի դժվար ընտրության առջեւ է կանգնած Օբաման։ Այս տարվա…

Թուրքիան թերագնահատում է մեր համաշխարհային շարժման ուժը

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը Սուրբ Պետրոսի տաճարում։ Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «Թուրքիան թերագնահատում է մեր համաշխարհային շարժման՝ խորապես բարոյական շարժման ուժը, որ հիմնված է ճշմարտության եւ արդարության ու ամուր խաղաղության մեր ընդհանուր հույսի վրա, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչվելու է»,- ասել է…

Գլենդելի քաղխորհրդի ընտրություններում հաղթել են Հայ Դատի հանձնախմբի թեկնածուները

Գլենդելում ապրիլի 7-ին տեղի են ունեցել ընտրություններ մի շարք պաշտոնների համար, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հաղթել են Գլենդելի Հայ Դատի հանձնախմբի զորակցությունն ստացած թեկնածուները. տեղեկացնում է Asbarez-ը: Գլենդելի քաղխորհրդի երկու տեղերի համար պայքարող թեկնածուներից հաղթել են Վարդան Կարապետյանը՝ 6507 ձայն, և Փոլա Դիվայնը՝ 8246 ձայնով: Գլենդելի Կրթական միացյալ խորհրդում ընտրվել են Նաիրի Նահապետյանը՝ 9195 ձայնով,…

Նոր բանաձևով թուրքական կողմը ձգտում է խափանել Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներն ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգների թուրքական լոբբիստական խմբերը պատրաստվում են նոր բանաձև ներկայացնել ԱՄՆ Կոնգրես, որի նպատակն է խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը և ստվերել ամերիկյան օրենսդիր մարմնում ներկայացված մյուս հայանպաստ բանաձևերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոր փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատին առաջադրելու է կոնգրեսական Քուրթ Քլոուսոնը: Այն Նախագահ Բարաք Օբամային առաջարկում է նախագահական աշխատանքային խումբ ստեղծել` հայ-թուրքական կառուցողական, կայուն, ամուր և…

Ապրիլի 24-ը Ջորջիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը: Բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 1in.am

ԱՄՆ սենատորներն Օբամային խնդրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ երկու կուսակցությունների սենատորներն էլ նախագահ Բարաք Օբամային նամակ են ուղղել՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է Asbarez պարբերականը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ արժանի կերպով հիշատակել հանցագործության զոհերին եւ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բոլոր՝ անցյալ, ներկա եւ ապագա…

Ամերիկյան Վերմոնտի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ են ընդունել

ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանաձևը թվագրված է H.C.R. 86: Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմամբ, ըստ որի` ամերիկահայերից նահանգային օրենսդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալրեթը: Դեռևս 2004թ. Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասի համապատասխան…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նոր առցանց արշավ է սկսել` հանուն ցեղասպանության հարցում արդարության

Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծմանն աջակցելու նպատակով Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սկսել է «Արդարության երթ» առցանց արշավը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանձնախմբի հաղորդկացության բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը, արշավի նպատակն է օգնել ընդլայնել անհատ և համայնքային ակտիվիստների ազդեցությունը, ովքեր պայքարում են քաղաքացիական և հանրային կառավարման հարթակներում հայամետ ձայների բարձրացման համար: «1915 թվականին հայերը հարկադրված տեղահանությունների են ենթարկվել,…