
Վաշինգթոնից ստացված հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հայտնել է, որ չի վերանայի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի որոշումը, որը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին ապահովագրական ընկերությունների փոխհատուցումներ վճարելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի օրենքը։ Դատարանը, մասնավորապես, մերժել է Հարի Արզումանյանի հայցն ընդդեմ «Մյունխեներ Ռե» ապահովագրական ընկերության։ Արզումանյանը եւ հայցվորներ Հարո Այալթինը, Միրան…














