«Հայ Դատ Եվրոպա» պիտակով նիւթեր

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Հոկտեմբերի 18-ին Նախագահ Սահակյանը մասնակցել է 4-րդ Եվրոպական հայկական համագումարի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Նախագահն արժեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք լավ հարթակ են՝ քննարկելու համազգային խնդիրները, նախանշելու դրանց լուծման ուղիներն ու հետագա անելիքները, մշակելու եւ իրականացնելու…

Եւրոպահայութեան չորրորդ համագումարին պաշտօնական բացում

Այս առաւօտ՝ 18 Հոկտեմբեր 2017-ին, Պրիւքսէլի Հայ Տան մէջ տեղի ունեցաւ բացումը Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնած՝ Եւրոպահայութեան չորրորդ համագումարին: Ներկայ էին Եւրոպահայ քաղաքագէտներ, հասարակական գործիչներ, գիտնականներ եւ Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններու շուրջ 150 ներկայացուցիչներ: Երկօրեայ համագումարի առաջին օրուան ընթացքին քննարկուեցան մեր ժողովուրդին դիմագրաւած հիմնահարցերուն ներկայ զարգացումները որոնց…

Եւրոպահայութեան Չորրորդ Համագումարը՝ Պրիւքսէլի Մէջ

Եւրոպահայութեան չորրորդ համագումարը տեղի պիտի ունենայ 18էն 19 Հոկտեմբերին, Պրիւքսէլի մէջ: Այս համագումարը Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական կազմակերպութիւններուն կողքին, պիտի համատեղէ հասարակական գործիչներ, քաղաքագէտներ, գիտնականներ ու հոգեւորականներ, զրուցելու եւ եզրակացութիւններու յանգելու համար մեր ժողովուրդին դիմագրաւած հիմնահարցերուն ներկայ զարգացումներուն շուրջ: 0000EUROPE1Ողջոյնի խօսքերով ելոյթ պիտի ունենան Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու բարձրագոյն ներկայացուցիչներ, Ս.…

Այս երեխան Ատրպէյճանի կառավարութեան եւ Ալիեւի անմարդկային վերաբերմունքի զոհն է

Ատրպէյճան կը շարունակէ խախտել զինադադարի պահպանման դրութիւնը: 4 Յուլիսի յարձակումներու ընթացքին, ատրպէյճանական բանակը օգտագործածէ իր սեփական բնակչութիւնը որպէս մարդկային վահան, արձակելով իր հրթիռային հարուածները բնակեցուած գիւղի մը մօտակայքէն: իբր հետեւանք մահացած են 2 ատրպէյճանցի քաղաքացիներ որոնցմէ 2 տարեկան երախայ մը: ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեան անդրադառնալով այս մասին նշեց, որ Ատրպէյճանի իշխանութիւնները…

Բելգիացի սենատորն Արցախում ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական…

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի Սենատի անդամին

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բելգիայի միջև առկա շփումների և տարբեր մակարդակներով համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Բելգիացի խորհրդարանականի խնդրանքով Կարեն Միրզոյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Արցախում ժողովրդավարական զարգացումներին։ Հանդիպմանը…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը: Սենատորին ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը: Արցախի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ողջունելով սենատորի այցն Արցախ, նշել է, որ Եվրոխորհրարանի հետ բարեկամության հանձնախումբը…

Արցախ-Ատրպէյճան վերջին լարուածութեան շուրջ

Ատրպէյճան կը շարունակէ լարել արդէն սրուած իրավիճակը Արցախ – Ատրպէյճան շփման գիծին վրայ: Երէկուընէ մինչ այսօր չորս հայ զինուորներ նահատակուեցան Ատրպէյճանի կողմէ հայկական դիրքերուն դէմ իրագործուած ռմբակոծութեան հետեւանքով: Վերջին 24 ժամերուն ընթացքին արձանագրուեցան ապրիլ 2-5 2016 քառօրեայ պատերազմէն ետք զինադադարի ամենէն լուրջ խախտումները: ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակը իր ցաւակցութիւնները կը յայտնէ պարտականութեան վրայ…

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը որակական բարենորոգումների փաթեթ է

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Եվրամիության միջև նախաստորագրված նոր՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի և այս փաստաթղթի ստորագրման ժամկետների մասին: Հիշեցնենք. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ նոր համաձայնագրի ստորագրման թիրախային ժամկետը նոյեմբեր ամիսն է: – Պարոն Դեմիրճյան, ի՞նչ…

Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով՝ Պրիւքսէլի մէջ

ՊՐԻՒՔՍԷԼ (Հ.Յ.Դ. մամլոյ դիւան, 2017թ. Մայիս 28) – Եւրոպայի տարածքին Հայ Դատի աշխատանքները համակարգելու, այդ աշխատանքներուն նոր թափ տալու եւ աշխարհագրութիւնը ընդարձակելու նպատակով, Պրիւքսէլի Հայ Տան մէջ 27-28 Մայիսին տեղի ունեցաւ երկօրեայ խորհրդաժողով՝ ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի կազմակերպութեամբ։ Ներկայ եղան Եւրոպայի տարածքին գործող Հայ Դատի յանձնախումբերու (Անգլիա, Յունաստան, Ռումանիա, Շուէտ,…