«Հայ Դատ Մոսկվա» պիտակով նիւթեր

«Ռուս-Հայկական Համագործակցությունը» պայքարում է պատմության կեղծարարության դեմ

Հայ համայնքի ներուժը հնարավոր է համախմբել պետականության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գաղափարի շուրջ, – այս մասին ՌԵԳՆՈՒՄ գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի «Ռուս-Հայկական Համագործակցություն» (ռուսերեն հապավումը` ՌԱՍ) կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը` ամփոփելով 2012 թվականի արդյունքները: – Պատմե’ք, խնդրեմ, «Ռուս-Հայկական Համագործակցության» ծրագրերի մասին: Ինչպե՞ս կարելի է գնահատել ՌԱՍ-ի աշխատանքը տարվա արդյունքում: – ՌԱՍ-ի գործունեությունը…

Պատմական զուգահեռներ. «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» գրքի շնորհանդեսը Մոսկվայում

Մոսկվայում, «Արգումենտի ի ֆակտի» գործականության լրատվական կենտրոնում դեկտեմբերի 6–ին տեղի ունեցավ ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.)» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի ունեցավ «Զգու’յշ, պատմական փաստեր են» ծրագրի շրջանակներում` «Կովկասագետների գիտական ընկերության» և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ, խմբ.) համատեղ կազմակերպմամբ: Գիրքը առաջին անգամ ներկայացնում է համակողմանի գիտական վերլուծություն…

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հանրության ներկայացրած գրքերը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «ԱԻՖ»-ի մամուլի կենտրոնում, ռուսալեզու ընթերցողներին է ներկայացվել “Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները` 1918-1920թթ-ին” գիրքը: Գրքի հեղինակը ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանն է: “Զգույշ, պատմական փաստեր են” ձեռնարկի շրջանակում եւ “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպությանն (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) ու “Կովկասագետների գիտական ընկերության” նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել էր քննարկում գրքում տեղ գտած անհերքելի փաստերի ու մեր օրերում դրանց…

Մեր հաղթանակների երգերը Մոսկվայում՝ ի նպաստ Սիրիայի հայությանը

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի «Սուրիկով-հոլլ» սրահում Գառնիկ Սարգսյանի կատարմամբ տեղի ունեցավ հայրենասիրական երգերի երեկո` «Մեր հաղթանակների երգերը» խորագրով: Երեկոն նախաձեռնել էր «Համշեն» ընկերակցությունը` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակ) աջակցությամբ: Բացելով երեկոն «Համշեն» ընկերակցության նախագահ Աշոտ Դուդուկչյանը հայտնեց, որ նախաձեռնությունն ուղղված է Սփյուռքում հայրենասիրական երգերի լեգենդար կատարողին ռուսահայությանը ներկայացնելուն և ձեռնարկի միջոցով սիրիահայությանը աջակցելուն:…

Մոսկվայում լույս է տեսել Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի ռուսերեն տարբերակը

Մոսկովյան «Րեկա վրեմյոն» հրատարակչությունում լույս է տոսել իտալացի հեղինակ, Պադովայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի ռուսերեն տարբերակը: Հրատարակությունն իրականացվել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության և Մոսկվայում իտալական մշակույթի ինստիտուտի համատեղ ջանքերով` «Ռուս-հայկական համագործակցության գրադարան» և Bibliotheca Italica մատենաշարերի շրջանակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից (Հայ Դատ Մոսկվայի գրասենյակ): Սա Հայոց ցեղապանության թեմայով…

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-ին ընդունեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին եւ «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) նախագահ Յուրի Նավոյանին: Տեղեկացնենք, որ Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստան է ժամանել «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) հրավերով՝ մասնակցելու իր՝ «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսին: Այդ գիրքը հնագույն ժամանակներից մինչեւ…

Ապագա դիվանագետների հյուրը ռուսաստանաբնակ հայ քաղաքական-հասարակական գործիչ Յուրի Նավոյանն էր

Նոյեմբերի 21-ին Պալեանների անվան դահլիճում Մոսկվայի «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) նախագահ Յուրի Նավոյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ, հանդիպեց համալսարանականների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն ուսանողները, այլեւ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ: Բացման խոսքով նախ հանդես եկավ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ով ողջունեց ներկաներին, մասնավորապես հյուրին եւ նշեց, որ նմանաբնույթ հանդիպումներն…

Մոսկվահայ ուսանողները հանդիպել են Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավարի հետ

Անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Մոսկվայում ուսանող հայազգի երիտասարդները հանդիպել են ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասները՝ տեսանյութում: yerkirmedia.am