Լուրեր

Հանդիպում ԵՄ հայաստանյան գրասենյակում

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար` դեսպան Պյոտր Սվիտալսկու հրավերով այսօր ԵՄ Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: Զրույցի առանցքում ՀՀ ներքաղաքական օրակարգն էր և այդ համատեքստում ՀՅԴ մոտեցումները։ Անդրադառնալով հետսահմանադրական զարգացումներին` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մասնավորապես ընդգծեց, որ նոր Սահմանադրությունը ոչ միայն երկրի կառավարման արմատական…

Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն

Ոչ ոք չի հայտարարել, որ երեկվա դրությամբ բանակցությունները պետք է ավարտվեին. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկվա դրությամբ չավարտվեցին իշխանությունների հետ բանակցությունները համագործակցության շուրջ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք ունենք առնվազն երեք խնդիր, որոնք պահանջում են ժամանակ, աշխատանք, քննարկումներ: Առաջին խնդիրն այն է, որ հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է…

ՀՅԴ-ն առաջիկայում ավելի իրական դերակատարություն կունենա ՀՀ քաղաքական կյանքում

ՀՅԴ 125-ամյակին նվիրված` «ՀՅ Դաշնակցությունը և հայոց պետականությունը» խորագրով գիտաժողով է ընթանում ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դաշնակցության դերակատարությանն ու քաղաքական ճանապարհին: Նրա խոսքով` իրենք չէ, որ պետք է ասեն, թե Դաշնակցությունն ինչ դեր է ունեցել, յուրաքանչյուրը պետք է ընտրի` ինչ ազդեցություն է թողել իր վրա Դաշնակցությունը:…

ՀՅԴ-ն կողմ չի քվեարկելու բյուջեի նախագծին

Ցավալի է, որ բյուջեի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցիչները սակավաթիվ են, ինչը խորհրդարանին մտածելու տեղիք պետք է տա. 2016-ի բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` իրենք նախորդ քննարկումների ժամանակ էլ են իրենց գնահատականները տվել եկող տարվա բյուջեին: «Եկող տարվա բյուջեն նախորդ տարվա բյուջեն կրկնում է: Շատ համեստ, բացասական առումով աչքի…

Նոր Սահմանադրությունը բացում է թունելի վերջում լույսը

Սահմանադրական բարեփոխումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այս 20-25 տարվա ընթացքում ՀՅԴ-ն կարծիք է հայտնել, որ Սովետական միության միակուսակցական ուժեղ, տոտալիտար համակարգից, երբ միանգամից երկիրը պետք է անցներ անկախության, ճիշտ կլիներ երկիրը վստահել ժողովրդին և անցնել պառլամենտական կառավարման:…

Ոչ թե իրար ոչնչացնելով է հնարավոր բան փոխել, այլ իրար հետ բանակցելով

Այսօր մեր քաղաքական դաշտում տիրող ատելությունն ու թշնամանքն այնքան են մեծացել, որ բոլորիս վրա է ազդում: «Հասկանում ենք դժգոհությունների պատճառները, բայց մենք պետք է այս վիճակից դուրս գանք»,- Գեղարքունիքի մարզում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ ոչ թե իրար ոչնչացնելով է հնարավոր բան փոխել,…

Դեկտեմբերի 6-ին եկեք միասին մեր երկրի նոր ճանապարհի սկիզբը դնենք

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավն այսօր շարունակվեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Հանդիպումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ ինքն այն համոզմունքին է, որ ՀՀ ամենակարևոր քաղաքական օղակներից մեկը մնում է Լոռու մարզն` իր Վանաձոր քաղաքով. «Դեռևս 1990-ական թվականների սկզբին քաղաքական գիտակցության մակարդակով մեր քաղաքը գերազանցում էր շատ ու շատ տարածքների: Ես…

Գնում ենք լուրջ, արմատական փոփոխությունների

Թալինում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սահմանադրական այն փոփոխություններին, որոնք վերաբերելու են խորհրդարանին, որը պետք է իրականում ընտրվի մարդկանց վստահության քվեով: «Այսօրվա խորհրդարանը ձևավորված է 41 մեծամասնական և 90 համամասնական պատգամավորներից: Թեև Հանրապետական կուսակցությանը տված համամասնական քվեով այդ կուսակցությունը ունի 43 տոկոս, բայց այն մեծամասնականի հաշվին զբաղեցնում…

Գործող Սահմանադրությամբ` դրսից եկող ճնշումների կրողը միայն մեկն է

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքի բնակիչների հետ: Նա իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ գործող Սահմանադրության վատագույն կողմերից մեկն այն է, որ կառավարումը միակենտրոն է, ամեն ինչ վերահսկվում է ընդամենը մեկ անձի կողմից: Համբարձումյանի խոսքով` որքան էլ մարդիկ դժգոհեն այսօրվա իրականությունից և պահանջեն փոխել այն,…

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում իշխանությունը պետք է երկխոսի ընդդիմության հետ

Շատերն ասում են` եթե իշխանությունն է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները, ուրեմն` նրա շահերից է ելնում, և հենց այս հիմնավորմամբ էլ «Ոչ» են ասում մի ամբողջ նախագծի: Նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդիպելով աշտարակցիների հետ: Ըsտ նրա` եթե այս նախաձեռնությանը «Ոչ» ենք ասում, մեզ մնում է այսօրվա վիճակը, երբ բոլորը…