Լուրեր

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի և Արսեն Համբարձումյանի հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին և նախագծի առանձին…

Մեր առաքելությունը վատ հետեւանքներ թույլ չտալն էր

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Բաղրամյան փողոցում արդեն 3-րդ օրը շարունակվող բողոքի ցույցի մասին, նշեց. «Առաջին օրվա իրադարձությունները նկատի ունենալով` երեկ մի խումբ պատգամավորների, մտավորականության ու շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ որոշվեց լինել Բաղրամյան պողոտայում և, իբրև կենդանի պատ, կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև` փորձելով կանխել հնարավոր առճակատումը: Գիշերը ժամը 1-ից…

Բախում` ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

Այսօր, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի շենքի առջև տեղի է ունեցել ՀՅԴ երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ դադարեցվի էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստը, և հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իջնի ու բացատրություն տա իրենց կատարված ապօրինությունների վերաբերյալ: Ոստիկանները ցուցարարներին թույլ չէին տալիս մայթին ակցիա իրականացնել, այդ իսկ պատճառով վերջիններս ստիպված էին…

Կոմիտեի այցելությունը Բաղանիս

Մայիսի 31-ին տեղի ուեցավ ՀՅ Դաշնակցության Երևանի կենտրոն համայնքի տարածքային կառույցի` Ռուբեն կոմիտեի, կազմակրեպած «Կենտրոն համայնքի ընդարձակ սահմանները» խորագրով այցելությունը սահմանամերձ Բաղանիս գյուղ: Այցելության մասնակիցները հանդիպում ունեցան Բաղանիսի գյուղապետի հետ,այնուհետև այցելեցին գյուղի մանկապարտեզ, դպրոց և առաջապահ դիրքեր հանձնեցին նվերներ և կազմակերպեցին ֆիլմի ցուցադրություն:

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ

Էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Այս մասին այսօր, մայիսի 22-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի էներգետիկ համակարգը խոր եւ լուրջ փորձաքննության կարիք ունի։ Պետք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել նրա խնդիրները առանց սակագների թանկացման։ «Հարցի լուծման համար մենք պատրաստ…

ՀՅԴ-ն կողմ է տեղական ինքնակառավարման համակարգում շրջանային կառավարման համակարգին

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց տեղական ինքնակառավարման համակարգի մասին, մասնավորապես համայքների խոշորացման մասին: Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ_ն կողմ է երկրում տեղական ուժեղ ինքնակառավարման համակարգի ձևավորմանը, որը պետք է արտահայտվի շրջանային կառավարման եղանակով, ինչը նշանակում է ամբողջությամբ վերանայել Սահմանադրական կարգավորումները տեղական ինքնակառավարման համակարգի ուղղությամբ: «Այն, որ շրջանային կառավարումը կտա և…

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը իր զօրակցութիւնը կը յայտնէ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան (Halkların Demokratik Partisi,HDP)

Պրիւքսել, 18 Մայիս.- Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը Եւրոպայի մէջ բնակող թուրք քաղաքացիներուն կոչ կ’ուղղէ, որ յունիս 7-ին Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններուն՝ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան (Halkların Demokratik Partisi, HDP) օգտին քուէարկեն: Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի այս որոշումը հիմնուած է ընդհանուր բազմաթիւ հարցերու շուրջ HDP-ի հետ հասարակաց արժէքներու եւ մօտեցումներու փոխըմբռնման վրայ: Կը հաւատանք, որ HDP-ն Թուրքիոյ մէջ…

Հանդիպում` ՀՅԴ տեղական կառույցների հետ

Երեկ` մայիսի 10-ին, «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի հերթական հանդիպումը Դաշնակցության 11 մարզային և 50 կոմիտեների ներկայացուցիչների հետ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ գնահատականները, խոսեց քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակի, հնարավոր վերադասավորումների, միջկուսակցական հարաբերությունների, երկրում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի մանրամասների, տեղական…

Կառավարությունը խախտում է ընթացակարգերը

Երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող օրինագիծն առնչվում է սկզբունքային հարցի, և ի դեմս կառավարության օրենսդրական նախաձեռնության` այսօր կանգնած ենք մի քանի խնդրի առջև: «Արդեն որերորդ դեպքն է` հիմնավորապես խախտվում են ՀՀ…

Անհրաժեշտ է ներդրումային միջավայրի փոփոխութոյւն

Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկի մասին, որ եթե սփյուռքահայերից ամեն մեկը հազար դոլար ներդնի հայաստանյան բանկերում, դրանից կաշխուժանա բանկային համակարգը և տնտեսությունը: «Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան, որ` միայն դա բավարա՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը կոչը…