Լուրեր

ՍԴ դիմելու հարցում պետք չէ շտապել

ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարություն՝ հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ կառավարությանը հարցեր են ուղղելու բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքի վերաբերյալ` պարզելու համար` արդյո՞ք պահպանվել են միջազգային համաձայնագրի դրույթները,…

ԱԺ ոչ իշխանական 4 ուժերն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե այսօր հանդիպել են՝ քննարկելու ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի վաղը կայանալիք արտահերթ նիստի մասին որոշ հարցեր: Խմբակցության ղեկավարը նշեց, թե հանձնաժողովը նիստ է հրավիրում, քանի որ մեծամասնություն է և…

Արտահերթ նիստ Ազգային Ժողովում. Դաշնակցությունը դեմ է քվեարկելու գազի համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկով Ազգային ժողովը դեկտեմբերի 20–ին հրավիրել էր արտահերթ նիստ։ Քննարկվում էր դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ առաջարկով՝ 4 նիստ անցկացնել մինչև ժամը 20:00-ն, յուրաքանչյուր նիստ՝ մեկուկես ժամ…

Պարտադիր կուտակայինի երաշխիքային հիմնադրամը կեղծ է

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն արդարացնելիս ԱՊՊԱ-ն որպես օրինակ ներկայացնելը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մասին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ 2014թ. բյուջեի քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետն իր եզրափակիչ ելույթում կենսաթոշակային ռեֆորմը համեմատեց ԱՊՊԱ-ի ռեֆորմի հետ` ասելով, որ այն ժամանակ էլ մարդիկ դեմ…

«Պահանջում ենք մեր իրավունքը». ընդդեմ կուտակայինի երթ դեպի ՍԴ

ՀՀ Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները և «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամներն այսօր, դեկտեմբերի 17-ին հավաքվել են Երևանի Ազատության հրապարակում, որտեղից մեկնարկել է երթ դեպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:Ակցիայի մասնակիցները, հանդես են եկել «Պահանջում ենք»,…

Սերժ Սարգսյանին ճիշտ մասնագիտական մոտեցում չեն փոխանցել

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դրական չի ընդունել նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումներին` ասելով. «Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ…

Արծվիկ Մինասյանը` ոսկե հուշամեդալակիր

Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ֆրիտյոֆ Նանսենի անվան լսարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով: Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆելիքս Բախչինյանը հայտարարեց հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի որոշումը` Արծվիկ Մինասյանը պարգևատրվում է հասարակական-քաղաքական մարդասիրական սկզբունքների հաստատման, Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղութամբ ծավալած աշխատանքների համար: Ֆելիքս…

Դեկտեմբերի 17-ին` երթ` դեպի ՍԴ շենք

Պարտադիր կենսաթոշակային համակարգին դեմ քաղաքացիները հերթական բողոքի ակցիային են պատրաստվում: 2013թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորների պահանջը Սահմանադրական դատարանից կլինի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելը, ինչպես նաև ՍԴ ներկայացվող դիմումը կպարունակի միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը: Դեկտեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, «Ընդդեմ…

Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին

2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին եւ թվարկեց Դաշնակցության կողմից կառավարությանը ներկայացված բոլոր այն առաջարկությունները, որոնք մերժվել են առանց հիմնավորման ու տրամաբանության: Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ տնտեսությունը հիմնված է անվստահելի գործողությունների վրա, որոնք չեն ստեղծում…

ԱԺ-ում կրքեր բորբոքած նախագիծն, ի վերջո, ընդունվեց

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների 75 կողմ, 13 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն քվեարկությանը չի մասնակցում: